Մեր վախերը շատ են մեզ խանգարում՝ թույլ չտալով առաջ ընթանալ… Ուժ տվող խոսքեր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Աստծո ողորմածությանը արժանանալով՝ լցվում ենք անբացատրելի ուժով, ներքին զորությամբ, անպարտելիության զգացումով։ Քո ներսում սկսում է հավատքը զորանալ: Ապրածդ ամեն օրը ավելի ես սիրում ու գնահատում, այնտեղ Տիրոջ ներկայությունն ես նկատում, հավերժ նրա հետ լինելու ցանկությունն ավելի է սաստկանում։ Այն իրողությունը, որ Աստված սիրում է քեզ, դառնում է պատճառ՝ ներշնչվելու, ստեղծելու և վերջապես աշխարհը փոխելու։

Եվ, ավելին, հավատալով Աստծո Խոսքին և մեծացնելով Նրա սերն ու ողորմությունը քո մեջ` պատվում ես քո երկնային Հորը: Պատվում ես Նրան, երբ խոսում ես Նրա բարության և հոգատարության մասին, երբ խոսում ես Նրա մասին, որպես սիրող Հայր, Ով միայն բարին է կամենում:

Հավատալու համար հավատք է հարկավոր։ Գուցե մեր վախերը շատ են մեզ խանգարում՝ թույլ չտալով առաջ ընթանալ, բայց Տիրոջ հետ կատարած ամեն քայլ հույս է ներշնչում, որ նպատակակետը շատ մոտ է ու հասանելի։

 

 

Ավետարանում ասվում է․ «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք՝ այս լեռանը կասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ և այն կտեղափոխվի ու ոչինչ ձեզ համար անհնար չի լինի» (Մատթեոսի 17. 19):

Հավատքը կիրառել է հարկավոր, պետք չէ սպասել ու մտածել, որ Տերը յուրահատուկ հավատք կներշնչի ձեզ։ Գործի՛ դրեք ձեզ տրված հավատքի չափը հոգևոր, ֆիզիկական, մտավոր և որևէ այլ խոչընդոտ հաղթահարելու համար։

«Ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով» (Հռոմեացիներ 12։3):

Հավատքը Ավետարանի առաջնային սկզբունքն է: Դա հոգևոր պարգև է, և այն անհրաժեշտ է մեր փրկության համար: Փորձենք մեծացնել մեր հավատքը՝ աղոթելով Երկնային Հորը մեր հույսերի, ցանկությունների և կարիքների համար։

Ասա՛ «Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու

օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին.

թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած

հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ,

որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմութեյանը. և ողորմի՛ր Քո

արարածներին և ինձ՝ բազմամեղիս»

Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ»:

qahana.am



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․