Ձմերուկի հյութի օգտակար հատկանիշները

 


Շատերը կարծում են, թե ձմերուկի հյութը պարզապես փոքր-ինչ համ տված ջուր է, սակայն այս համեղ հյութն ավելի օգտակար հատկություններ ունի, քան կարող եք պատկերացնել: Ձմերուկը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, հատկապես՝ ձմերուկի թարմ հյութը. այն լուծում է մի շարք առողջական խնդիրներ:

Ձմերուկի հյութը վերականգնում է մկանները երկար մարզումներից հետո, քանի որ պարունակում է L-citrulline կոչվող ամինաթթուն: Շատ քիչ մթերքներ կան, որոնք կարող են օրգանիզմը սնուցել այս ամինաթթվով: Ջրով է սնուցում օրգանիզմն ու բջիջները, այն նաև մաքրում է երիկամներն ու աղիները:



Ձմերուկի հյութը հարուստ է մի շարք օգտակար հակաօքսիդանտներով: Այն վիտամին C-ի և բետա-կարոտինի աղբյուր է: Այս հզոր հակաօքսիդանտները բնական «հակաթույն» են ազատ ռադիկալների բացասական ազդեցության դեմ. Լավացնում են իմունային համակարգը:

Լիկոպենը հզոր հակաօքսիդանտ է: Ինչպես մյուս հակաօքսիդանտները, լիկոպենն օգնում է ազատվել ազատ ռադիկալներից, որոնք բորբոքումներ են առաջացնում: Հետազոտություններից մեկի արդյունքում պարզ է դարձել, որ լիկոպենով հարուստ մթերքների ընդունումն օգնում է պայքարել քաղցկեղի, հատկապես՝ աղիների, ստամոքսի, շագանակագեղձի և թոքերի քաղցկեղների դեմ:



Ձմերուկի հյութը հարուստ է վիտամին B6-ով

Այս վիտամինը չափազանց կարևոր է ուղեղի համար և արդյունավետ է դեպրեսիաները ճնշելու դեպքում: Այն նաև կարգավորում է հորմոններն ու օգնում է կանանց՝ ամսական ցիկլի ժամանակ:

 

Տարածել...

Ընթերցվող․․․