Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Դրանք գրել է պոետ Մաքս Էրմանը նախորդ դարի 20-ականներին: Desiderata ստեղծագործությունն այնքան խորիմաստ է ու հայտնի, որ ունի իր էջը Վիքիպեդիայում:
Իր նոթերում Մաքս Էրմանը գրել է, որ կցանկանար իրենից հետո ազնվության ոգով համեմված մի նվեր թողնել և գրել է իր «Խոսքեր ճանապարհից առաջ» էսսեն:
Կարդացեք այս տողերը, դրանցում այնքան խորը իմաստ կա.
«Քաոսի ու խառնաշփոթի մեջ գնացեք ձեր ճանապարհով և հիշեք լռության մեջ գոյություն ունեցող աշխարհի մասին: Լավ հարաբերություններ ստեղծեք մարդկանց հետ՝ առանց ավելորդ զիջումների:
Խոսեք հանգիստ, ձեր ճշմարտությունն ասեք հստակ և լսեք մյուսներին, նույնիսկ եթե նրանք այնքան էլ գրագետ ու խելացի չեն: Նրանք նույնպես իրենց պատմությունն ունեն: Խուսափեք ագրեսիվ ու աղմկոտ մարդկանցից, նրանք տրամադրություն են փչացնում:
Մի համեմատվեք ոչ մեկի հետ՝ դուք կարող եք ձեզ ոչնչություն կամ ունայն մեծամիտ զգալ: Միշտ էլ կգտնվեն ձեզնից ավելի Մեծ կամ ավելի Փոքր մարդիկ:
Ուրախացեք ձեր ծրագրերով այնպես, ինչպես ուրախանում եք արդեն ստեղծածով: Գնահատեք ձեր մասնագիտությունը, արհեստը: Զգույշ եղեք, աշխարհը լի է խաբեությամբ:
Աչք մի փակեք բարի գործերի վրա. մարդիկ ձգտում են իդեալների, իսկ կյանքը լի է հերոսությամբ:
Մի խաղացեք ընկերություն, սիրո մեջ ցինիզմ մի դրսևորեք, դատարկության ու հիասթափության համեմատ՝ Սերը հավերժ է:
Բարի սրտով ընդունեք տարիների խորհուրդն ու շնորհակալությամբ հրաժեշտ տվեք երիտասարդությանը: Ամուր ու կայուն եղեք հանկարծահաս դժբախտությունների դեմ: Վախերը ծնվում են հոգնածությունից ու միայնությունից:
Պահեք առողջ կարգապահություն, բայց շատ խիստ մի՛ եղեք ձեր անձի հանդեպ: Դուք նույնպես այս տիեզերքի ծնունդ եք, ինչպես ծառերն ու աստղերը: Դուք նույնպես այստեղ լինելու իրավունք ունեք: Գիտակցում եք դուք դա, թե ոչ, բայց տիեզերքը շարժվում է բնականոն հունով:
Ապրեք Աստծո հետ խաղաղ, նույնիսկ եթե ձեր պատկերացումները նրա մասին այլ են:
Ինչով էլ զբաղվեք, ինչի մասին էլ երազեք, կյանքի քաոսի մեջ պահպանեք հոգու հանգստությունը: Մեր աշխարհը հիասքանչ է՝ կեղծիքներով, դժվարություններով, չիրականացած երազանքներով հանդերձ:
Մի՛ ընկճվեք: Փորձեք երջանիկ լինել»: