Ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե Ավելուկի ջուր խմեք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Կինն անընդհատ հազում էր, և նրան խորհուրդ տվեցին ավելուկի ջուր խմել ամեն առավոտ: Մի քանի օր անց հազից և ոչ մի հետք անգամ չմնաց:

Հիշեք ավելուկի ջուրը խմում են թոքախտի, փորացավի, միզակապության, իսկ սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի ժամանակ։ Հաճախ էլ մարդիկ բողոքում են աղիքային խնդիրներից՝ չիմանալով, որ կարող են ազատվել դրանից ավելուկի շնորհիվ: Այն հրաշալի միջոց է փորացավի ու միզակապության ժամանակ:

Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:

 

 

Առողջարար բաղադրատոմսեր՝ ավելուկով․

5 գ ավելուկի սերմը ծեծել, խառնել 100 մլ գինու հետ և խմել՝ ջերմությունից առաջացած սրտխփոցի, մելամաղձոտության բուժման համար։

Ավելուկի սերմը տերևների հետ միասին ծամել և ուտել՝ լնդախտի, ատամների թուլացման, լյարդի վարակիչ հիվանդությունների բուժման համար։

Ավելուկի տերևը ծեծել և դնել ականջաբլթակի խոցի վրա։

1 կգ ավելուկի արմատն աղալ, 1 լ գինու քացախով շաղախել և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ ուտել՝ արյունախխման, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, գերթթվայնության, նքոցի, նյութափոխանակության խանգարման, սրտխառնոցի, մակերիկամների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ Այդ նույն պատրաստուկը կարելի է օգտագործել քսելու ձևով՝ բորոտության, պարանոցային ուռուցքների բուժման համար։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․