Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Այս փայտե սնդուկներով վաճառվում էին Պոդոլսկի մեխանիկական գործարանի ձեռքի կարի մեքենաները, որոնք դեռևս 30 տարի առաջ կային գրեթե ամեն ընտանիքում: Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ ոք չի մտածում այդքան նրբագեղ դրանք նախշել: Այս կարի մեքենաների նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքներն էին:
Այդ ընկերությունը հայտնի էր ողջ աշխարհում, այս թվում՝ Ռուսաստանում: Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ: Այդ ժամանակ ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել: Այդ նպատակով գնվել էր հողատարածք Պոդոլսկում:
10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ խոշորագույններից մեկը Եվրոպայում: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆաբրիկան արտադրում էր 600 հազար կարի մեքենա: Միայն Ռուսաստանում կար ընկերության 3 000 ֆիրմային խանութ: Ռուսական «Զինգերի» արտադրանքը բարձր էր գնահատվում արտասահմանում:
Ի դեպ, հին կարի մեքենաների հետ բազմաթիվ լեգենդներ են կապված: Դրանցից մեկի համաձայն՝ 1998թ. «Զինգեր» ընկերությունը հայտարարեց սերիական համարներով մեքենաների որոնման մասին, որոնք սկսվում էին միավորներով: Լուրերի համաձայն՝ նման հնաոճ կարի մեքենայի տիրոջը սպասվում է 30 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար պարգևատրում:
Այդ պատճառով էլ հնաոճ իրերի գնորդները սկսեցին զանգվածաբար գնել կարի մեքենաները: Այդ լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն, ինչպես ասվում է, առանց կրակի ծուխ չի լինում:
Մեկ այլ լեգենդի համաձայն՝ ռուսական «Զինգերների» վաղ նմուշները իրենց մեջ պարունակել են արժեքավոր պալադիում մետաղ: Իսկ վերջերս էլ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ հին մեքենաների օրիգինալ ասեղներում պարունակվում է հազվագյուտ նյութ՝ կարմիր սնդիկ: Տեղեկությունը ո՛չ հաստատված է, ո՛չ հերքված։