Ընդեղենի օգտակար հատկությունները, որոնք կզարմացնեն ձեզ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Ընդեղենը յուրահատուկ քիմիական բաղադրություն ունի, որի օգտակարությունը դժվար է թերագնահատել: Ընդեղենը հեշտ յուրացվող սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, օգտակար ճարպեր, վիտամիններ և այլ տարրեր է պարունակում, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը, հագեցածության զգացում հաղորդում, ամրացնում իմունիտետը: Ընդեղենը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հետևում են առողջ և հավասարակշռված սննդակարգի կանոններին:

Ընդեղենի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս.

  • խոլեստերինի դուրսբերման շնորհիվ նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը
  • խթանել վերարտադրողական առողջությունը
  • լավացնել նյութափոխանակությունը
  • օրգանիզմը հագեցնել երկաթով
  • ամրացնել անոթների պատերը
  • ամրացնել իմունային համակարգը
  • կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը
  • օրգանիզմը մաքրել տոքսիններից
  • վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
  • Միայն հաշվի առեք, որ ինչպես ցանկացած այլ մթերք, ընդեղենը ևս կարող է օգտակար լինել բացառապես չափավոր քանակով օգտագործելու դեպքում:

* Նկարները՝ հոլովակում․

 

Գետնանուշ

Հարուստ է B1, B2, C վիտամիններով, կալցիումով, մագնիումով, երկաթով, նատրիումով, ֆոսֆորով: Կարգավորում է սրտի, լյարդի, նյարդային համակարգի աշխատանքը: Խորհուրդ չի տրվում երակների վարիկոզ լայնացման դեպքում:

Նուշ

 

 

Հարուստ է A, C, E, B խմբի վիտամիններով, կալցիումով, մագնիումով, ֆոսֆորով: Հանգստացնող, թույլ լուծողական ազդեցություն ունի: Չի կարելի օգտագործել մեծ քանակով, ինչպես նաև՝ սրտի, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում:

Մայրի ծառի ընկույզներ

 

 

Պարունակում է E, P, B խմբի վիտամիններ, յոդ, ֆոսֆոր, ցինկ: Օգտակար է աղեստամոքսային տրակտի, մաշկային հիվանդությունների դեպքում, երիտասարդացնում է օրգանիզմը:

Պեկան

Պարունակում է A, B4, B9, E վիտամիններ, կալիում, մագնիում, ֆոսֆոր: Օգտակար է քրոնիկ հոգնածության դեպքում: Կարող է ալերգիա առաջացնել:

Բրազիլական ընկույզ

Հարուստ է B6, E վիտամիններով, երկաթով, կալիումով, սելենով, ցինկով: Օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի, շաքարի մակարդակը: Կարող է ալերգիա առաջացնել, օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 ընկույզ:

Ընկույզ

 

 

Պարունակում է A, E, K, PP վիտամիններ, երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, ֆոսֆոր: Նպաստում է ուղեղի ակտիվությանը, լավացնում հիշողությունը, բարձրացնում դիմադրողականությունը: Խորհուրդ է տրվում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: Աղեստամոքսային հիվանդությունների դեպքում օրական նորման կազմում է 60 գրամ, խորհուրդ չի տրվում արյան բարձր մակարդելիության դեպքում:

Պիստակ

 

 

Պարունակում է B6, E վիտամիններ, պղինձ, ֆոսֆոր, մանգան: Հակաօքսիդանտ է, լավացնում է աղիների անցանելիությունը, իջեցնում խոլեստերինի մակարդակը: Կարող է ալերգիայի պատճառ դառնալ:

Պնդուկ

 

 

Հարուստ է E վիտամինով, երկաթով, կալիումով: Հակաօքսիդանտ է, օգնում է հսնգստացնել նյարդային համակարգը, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում:Խորհուրդ չի տրվում լյարդի հիվանդությունների դեպքում:

Քեշյու

Պարունակում է E, PP, B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, սելեն, ցինկ: Ամրացնում է առողջությունը, դրական ազդում արյունատար, շնչառական համակարգերի վրա: Որոշ մարդկանց օրգտանիզմում քեշյուն կարող է դժվարությամբ յուրացվել:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․