Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Լյարդը մարդու օրգանիզմի սանիտարն է: Այն հավաքում ու չեզոքացնում է օրգանիզմում առկա բոլոր վնասակարն նյութերն ու տարրերը: Մենք ամեն օր ուտում ենք բազմաթիվ քիմիկատներով, վնասակար նյութերով հարուստ մթերքներ, օգտագործում ենք ալկոհոլ, չենք հետևում սննդակարգին:
Հենց լյարդի շնորհիվ է, որ դրանց բացասական ազդեցությունը մեղմվում է: Միաժամանակ լյարդը այն օրգաններից է, որը չունի ցավային ռեցեպտորներ, ինչի արդյունքում մարդիկ հաճախ չեն իմանում, որ լյարդը հիվանդ է ու չեն դիմում բժշկի: Ահա 6 ազդանշան , որոնք փաստում են լյարդի հիվանդության մասին:
Աջ կողատակում ծանրության զգացողություն
Առաջին ազդանշաններից մեկը, որ ձեր լյարդի հետ ամեն ինչ լավ չէ, դա աջ կողատակում թույլ ցավի զգացողությունն է: Քանի որ լյարդը չունի ցավի ռեցեպտորներ, այն շատ չի անհագստացնում, իսկ ծանրության զգացողությունը կարող է պայմանավորված լինել լյարդի ձգման կամ մեծացման հետ: Արդյոք լյարդը մեծացել է, թե ոչ կարելի է ստուգել սոնոգրաֆիայի միջոցով: Այնպես, որ եթե ձեր օրգանիզմը նման ազդանշան է ուղարկում, ապա ժամանակն է դիմել բժշկի:
Մեզի գույնի փոխվում է
Լյարդի հիվանդությունների դեպքում շատ հաճախ մեզի գույնը մգանում է: Եթե լյարդը նորմալ վիճակում և եթե առհասարակ չունեք լուրջ առողջական խնդիրներ, ապա մեզի գույնը պետք է լինի բաց դեղին, իսկ լյարդի հիվանդության դեպքում այն մգանում է բիլիրուբին կոչվող պիգմենտի արդյունքում: Հարկավոր է նշել, նաև որ մեզի գույնը կարող է փոխվել քիչ հեղուկ օգտագործելու դեպքում:
Կալի գույնի փոփոխություն
Կալի գույնը կապված է լեղապարկից դեպի տասներկումատյա աղիք հասնող լեղիի քանակից: Երբ լեղին ինչ-որ պատճառով չի հասնում տասներկումատյա աղիք, ապա կալի գույնը դառնում է ավելի բաց, քան պետք է լինի: Կալի գունազրկում է դեղնախտի նախանշան է:
Մաշկային քոր
Մաշկային քորը նույնպես դեղնախտի նախանշան է, որը պայմանավորված է լեղանյութերի գրգռվածության առաջացման հետ: Դրանք հավաքվում են արյան մեջ ու առաջացնում են քոր: Լյարդի հիվանդության դեպքում այն կրում է ամբողջական բնույթ, այսինքն քոր է առաջանում ամբողջ մարմնով մեկ ու հատկապես ուժեղանում է գիշերային ժամերին, երբ դուք քնած եք:
Երակային կապտուկներ ու բծեր
Արյան լյարդացման արդյունքում օրգանում հավաքվում է մեծ քանակությամբ նյութեր: Լյարդի հիվանդությունների դեպքում, խանգարվում է լյարդացման գործընթացը, ինչն էլ հանգեցնում է երակային բծերի ու կապտուկների առաջացմանը: Նման ազդանշանի դեպքում անհապաղ դիմեք բժշկի:
Աչքի սպիտակուցների գույնի փոփոխություն
Լյարդի հիվանդության դեպքում աչքերի սպիտակուցներում հայտնվում են դեղնավուն հետքեր: Սա ոչ միայն դեղնախտի, այլ նաև լյարդի այլ լուրջ հիվանդությունների մասին կարող է փաստել: Հիշեք, որ առաջին հերթին հենց աչքի սպիտակուցներն են փոխում իրենց գույն, և հետո միայն մաշկը: Առողջ մարդու մոտ աչքի սպիտակուցը պետք է սպիտակ լինի: