Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ջրհոսը, թերևս, Կենդանակերպի գոյություն ունեցող նշաններից ամենաանկանխատեսելին է:
Ջրհոսներին վերագրում են բազում առանձնահատկություններ և հատկություններ, բայց հաճախ դրանք հակասում են մեկը մյուսին:
10 փաստեր Ջրհոսների մասին
1. Ջրհոսները վախենում են իրենց հասցեին արված քննադատությունից: Մեզանից ոչ մեկին դուր չի գալիս, երբ մեզ քննադատում են, սակայն չափազանց խոցելի Ջրհոսներն ընդունում են դա՝ որպես ողբերգություն, և չեն կարողանում պահել իրենց էմոցիաները:
2. Ջրհոսները հաճախ պահպանողական չեն լինում: Ընդունված է համարել, որ ոչ ոք այդքան շատ փոփոխություններ չի սիրում, որքան Ջրհոսը: Բայց իրականում, այս նշանի ներկայացուցիչները հաճախ երազում են թեկուզ մի փոքր ստաբիլության մասին:
3. Ջրհոսները վախենում են պատասխանատվությունից: Սեփական ուժերի հանդեպ անվստահությունը հետևում է Ջրհոսին ամբողջ կյանքի ընթացքում: Ջրհոսները գերազանց գաղափարական ոգեշնչողներ են: Նրանք ունեն ոչ ստանդարտ հայացքներ և կարող են առաջարկել որոշումներ, որոնք խելահեղ են թվում, սակայն գերազանց արդյունք են տալիս: Բայց, դրա հետ մեկտեղ, Ջրհոսներն ամեն ինչ անում են, որպեսզի չվերցնեն պատասխանատվություն նույնիսկ իրենց առաջարկածների համար:
4. Ջրհոսները ծայրահեղ կապվող են մարդկանց հետ: Արտաքնապես հեշտ բաժանվող Ջրհոսները հոգու խորքում ունեն իրենց համար առանձնահատուկ 1-2 մարդ, որոնց կորցնելը յուրաքանչյուր Ջրհոսի համար հավասար է մահվան:
5. Ջրհոսներն ունեն անկայուն հոգեկան կառուցվածք, և նրանց մեծամասնությունը դա շատ լավ հասկանում է և գիտակցաբար պատանի տարիքից զբաղվում է մտքի և նյարդային համակարգի ամրապնդմամբ:
6. Ջրհոսները հավատարիմ են իրենց երկրորդ կեսերին: Չնայած Ջրհոսները սիրում են հակառակ սեռի ուշադրությունը, այնուամենայնիվ, նրանք պրակտիկորեն ընդունակ չեն դավաճանության:
7. Ստեղծագործությունը Ջրհոսի կյանքի անբաժանելի մասն է: Ջրհոսի նշանի տակ ծնված մարդկանց մեծամասնությունն ընտրում է ստեղծագործական մասնագիտություն. գրողների, երաժիշտների, նկարիչների և դերասանների մեծամասնությունը հենց այս նշանի ներկայացուցիչներն են:
8. Ջրհոսները զգում են այլ մարդկանց տրամադրությունը: Ջրհոսների մեծամասնությունը ֆիզիկապես կարող է զգալ իրենց մտերիմ մարդկանց տրամադրությունը, ինչպես նաև ինտուիտիվ հասկանալ, որ ինչ-որ մեկի հետ դժբախտություն է պատահել:
9. Ջրհոսները հաճախ չեն կարողանում զանազանել երազը և իրականությունը: Պատճառն այն է, որ Ջրհոսները հաճախ տեսնում են շատ իրատեսական երազներ. դրանցում գոյություն են ունենում ոչ միայն վառ կերպարներ, այլ նաև ձայներ, բույրեր և նույնիսկ զգացողություններ:
10. Ջրհոսներն ընդհանրապես վրեժ չեն լուծում: Նրանք շատ արագ մոռանում են յուրաքանչյուր վատ բան: Իրենց վիրավորած մարդու հետ նրանք կդադարեցնեն շփումը, բայց երբեք չեն իջնի վրեժի մակարդակի: