Էկզեմայի (ատոպիկ դերմատիտի) բուժման բնական դեղամիջոցներ

 




Էկզեման, որը հայտնի է նաև Ատոպիկ դերմատիտ անունով, մաշկային հիվանդություն է, որն առաջանում է մի քանի այլ հիվանդությունների փոխազդեցությունից: 

Էկզեման մաշկի վրա կարող է հայտնվել փոքրիկ բշտիկի տեսքով, որն ահավոր քոր է գալիս և պարունակում է գազային մասեր, և կամ մաշկի կոշտացած, հաստացած հատվածի տեսքով: Էկզեման առանձին հիվանդություն չէ, միմյանց հետ կապված և նույն ձևով արտահայտվող հիվանդությունների խումբ է:




Մաշկային մի շարք հիվանություններ կան, որոնք կարող են էկզեմայի պատճառ հանդիսանալ, և նախքան բուժումը դրանք տարբերակելը շատ կարևոր է: Դրանցից մի քանիսը ներառում են:

Սնկային և բակտերային վարակները. ինչպիսին է, օրինակ, ոսկեգույն ստաֆիլոկոկը:

Գրգռիչները. որոշ նյութեր կարող են գրգռիչների դեր խաղալ և էկզեմա առաջացնել: Դրանցից մի քանիսը ներառում են ախտահանող միջոցներ, օճառներ կամ բանջարեղենի տեսակներ:


Ալերգեններ: Այնպիսի ալերգենները, ինչպիսիք են բորբոսը, ծաղկափոշին, փոշեհատիկներն ու թեփը, ևս կարող են էկզեմայի առաջացման պատճառ դառնալ:

Կաթնամթերքը և յուղոտ սնունդը. սրանք կարող են ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ձուն, սոյայի մթերքները, ընկուզեղենն ու հատիկավորները, ինչպես նաև՝ ցորենը:

Լարվածությունը. լարվածությունը, որպես այդպիսին, էկզեմա առաջացնել չի կարող, բայց կարող է վատթարացնել ախտանիշները:

Խոնավությունը. չափազանց շոգ կամ ցուրտ եղանակը կարող է էկզեմայի պատճառ դառնալ:

Հորմոնները. էկզեման կարող է առաջանալ նաև հորմոնային մակարդակների խախտման դեպքում:


Այնուամենայնիվ, էկզեման, ըստ healthieyou com կայքի, կարելի է բուժել՝ օգտագործելով որոշ արդյունավետ և բնական դեղամիջոցներ, ինչպիսիք են.

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը մաշկ ներթափանցելու հատկություն ունի. խոնավեցնում է մաշկը՝ կանխելով հետագա գրգռումը: Կոկոսի յուղն իբրև էկզեմայի բուժման միջոց օգտագործելիս պետք է անել հետևյալը.

Լվացեք ձեր ձեռքերը մաքուր ջրով, լավ չորացրեք, հետո մի քիչ կոկոսի յուղ լցրեք ձեր ձեռքերին, և այն քսեք ախտահարված հատվածներին: Սա կարող եք անել օրը երեք անգամ կամ ավելի շատ՝ մինչև էական փոփոխություն նկատեք:

Ժոժոբայի յուղ

Ժոժոբայի յուղը կոկոսի յուղի արժանի փոխարինողն է: Ժոժոբայի յուղը հեղուկ մոմի տեսակ է, որն ունի մաշկ ներթափանցելու և այն խոնավեցնելու հատկություն: Այն պարունակում է նաև որոշ ճարպային սպիրտներ, որոնք չեն չորացնում մաշկը՝ ինչպես արհեստական սպիրտները, ինչպիսիք են՝ բենզիլի և իզոպրոպիլի սպիրտները: Ժոժոբայի յուղը որպես էկզեմայի բուժման միջոց օգտագործելիս դուք պետք է անեք հետևյալ քայլերը.

Լավ լվացեք ձեռքերը և չորացրեք: Ժոժոբայի յուղը լցրեք ձեր ափերի մեջ և զգուշությամբ մերսեք ախտահարված հատվածները՝ օրական առնվազն երեք անգամ:

Շի ծառի յուղ

Կոկոսի և ժոժոբայի յուղերի նման, շի ծառի յուղը ևս ունի մաշկը խոնավեցնող շատ ուժեղ ազդեցություն և կարող է բուժել, վերականգնել էկզեմայից վնասված մաշկը: Այն կարող է նաև թեթևացնել քորը:

Հալեցրեք շի ծառի 2 ճաշի գդալ յուղը, ավելացրեք 6 ճաշի գդալ  կոկոսի յուղ, ցանկության դեպքում կարող եք նաև փոքր-ինչ լավանդայի յուղ ավելացնել: Այդ ամենը լավ խառնեք և օրական առնվազն երեք անգամ քսեք ախտահարված հատվածներին:

Վարսակի ալյուր

Էկզեմայի բուժման համար մեկ այլ արդյունավետ բնական դեղամիջոց է վարսակի ալյուրը: Վարսակի ալյուրն ունի հակաբորբոքային հատկություններ և օգնում է թեթևացնել մաշկն էկզեմայի հետ կապված անհարմարությունից: Այն օգնում է նաև ազատվել քորից:

Վերցրեք 1 բաժակ վարսակի ալյուր ու մի կտոր բինտ: Լցրեք վարսակի ալյուրը բինտի մեջ ու ամուր կապեք: Փոքրիկ կապոցը գցեք ձեր լոգանքի ջրի մեջ և թողեք մոտ 10-15 րոպե: Այդ ջրով ցնցուղ ընդունեք կամ պարզապես թրջեք ձեր մարմինը: Չորացեք և խոնավեցնող միջոց օգտագործեք:

Երիցուկ

Երիցուկը ևս հակաբորբոքային հատկություններ ունի: Այն նույնպես պարունակում է բնական սպիրտ, բիսաբոլոլ, որն օգնում է պայքարել մանրէների դեմ: Երիցուկը լայնորեն օգտագործվում է մաշկի հետ կապված խնդիրների բուժման համար, այնպիսի խնդիրների, ինչպիսիք են քորը, գրգռվածությունը և բորբոքումը:

Վերցրեք մոտ 4 ճաշի գդալ երիցուկի չորացած ծաղիկ և բինտ: Երիցուկի ծաղիկը լցրեք բինտի մեջ, կապեք և գցեք ձեր լոգանքի ջրի մեջ` թողնելով մոտ 15 րոպե: Այդ ջուրն օգտագործեք լոգանք ընդունելիս, այնուհետև խոնավեցնող միջոց օգտագործեք:

Ձկան յուղ

Էկզեմայի պատճառներից մեկն է համարվում հիմնական ճարպային թթուների ցածր մակարդակն օրգանիզմում: Այդ իսկ պատճառով օմեգա-3 և օմեգա-6 հիմնական ճարպային թթուների մակարդակների բարձրացումն օրգանիզմում համարվում է էկզեմայի բնական միջոցներով բուժման ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը: Դուք կարող եք ընդունել այն ինքն իրենով կամ հեղուկ վիճակում` նարնջի հյութի հետ խառնած:

Մեղր

Հակաբորբոքային և հակամանրէային հատկության շնորհիվ մեղրը կարող է օգնել արագացնել էկզեմայի բուժման ընթացքը: Դրա համար անհրաժեշտ է բնական, չմշակված, օրգանական մեղր և մի քիչ բինտ: Պարզապես քսեք այն ախտահարված շրջաններին և բինտով կապեք կեղտաբծերից խուսափելու համար: Թողեք այն մոտ 30 րոպե, այնուհետև լվացեք ու չորացրեք: Արագ արդյունքի համար սա պետք է կրկնել օրական երեք անգամ:

Եգիպտացորենի օսլա

Եգիպտացորենի օսլան ևս հին և արդյունավետ դեղամիջոց է էկզեմայի բուժման համար: Եգիպտացորենի օսլան իբրև էկզեմայի բուժման միջոց օգտագործելու համար պետք է անել հետևյալը.

Եգիպտացորենի օսլան խառնեք 1-2 գդալ խաղողի ձեթի հետ, ախտահարված շրջանները մի քանի րոպե շփեք դրանով: Այնուհետև լվացվեք և սրբվեք մաքուր սրբիչով: Օգտագործեք խոնավեցնող քսուք:

Ֆրանսիական կանաչ կավ

Ֆրանսիական կանաչ կավը հարուստ է մագնեզիումով, կալիումով, երկաթով և կալցիումով, որն օգնում է հանգստացնել քորը և ազատում է մաշկն էկզեմայի ցանից: Այն էլ ավելի արդյունավետ է համամելիսի (Hamamelis, Witch-hazel) էքստրակտի հետ խառնած:

Համամելիսի էքստրակտը խառնեք մոտ կես բաժակ ֆրանսիական կանաչ կավի հետ, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Քսեք այն ախտահարված շրջաններին և թողեք այնքան, մինչև չորանա: Լվացրեք և չորացրեք մաքուր շորով, այնուհետև խոնավեցնող միջոց օգտագործեք:

Ալոէ վերա

Ալոէ վերան, ըստ կայքի, այնպիսի մի միջոց է էկզեմայի դեմ, որ որոշ մարդկանց մոտ նույնիսկ կարող է մի գիշերում արդյունք տալ: Կարող եք դրանից գել պատրաստել ու քսել ախտահարված հատվածներին, կամ հյութ պատրաստել ու խմել:

Գոտու կոլա

Գոտու կոլա բույսը Gotu Kola (Centella Asiatica) ևս կարելի է քսել ախտահարված հատվածներին կամ խմել իբրև թեյ` հանգստանալու համար:

 

Տարածել...

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․