Փոքրիկին առևանգել են 4 տարեկանում և բաց թողել ջունգլիներում. իրական մաուգլիի կյանքի պատմությունը

 




Նրա անունը Մարինա Չափման է, որը, սակայն, ինքն է ընտել. իրական անունն անհայտ է։ Կինն իր ծննդյան ամսաթիվը չգիտի, իսկ մանկության ամենավառ հիշողությունն այն է, որ հինգ տարեկանում նրան երկու անհայտ անձինք են առևանգել։ 

Այդպես՝ անպաշտպան ու անգիտակից աղջիկը հայտնվեց Կոլումբիայի ջունգլիներում՝ կապիկների միջավայրում, որոնք էլ երեխային ընդունեցին և սկսեցին հոգ տանել նրանց մասին։ Նա ինքն իր մասին ոչինչ չգիտի՝ ովքեր են ծնողները, երբ և որտեղ է ծնվել, սեփական անունը։



Առևանգման պահին աղջիկը խաղում էր տան դիմաց գտնվող փողոցում։ Չարագործները պարզապես մոտեցել են նրան, գրկել և տարել իրենց հետ։ Թե ինչու են դա արել՝ անհայտ է։ Կինը հիշում է, որ առևանգողները ոչ մի վատ բան իր հետ չեն արել և բաց են թողել նույն օրը, սակայն անծանոթ տարածքում։ Աղջիկը հայտնվել է ամենաիրական ջունգլիներում, որտեղ չկային մարդիկ։ Մարինային շրջապատում էին միայն վայրի կենդանիներն ու խիտ բուսականությունը։ Նա շատ փոքր էր՝ հասկանալու համար, թե ինչպես է հարկավոր գործել նման իրավիճակում։ Մի քանի օր շարունակ երեխան թափառել է ջունգլիներում՝ առանց ուտելու և խմելու։ Ի վերջո սկսել է սնվել հանդիպող բույսերով, ինչի հետևանքով էլ թունավորվել է։

Փոքրիկին օգնության են հասել կապուցինները, որոնք ողջ ընթացքում խնամել են նրան։ Կապիկները  ցույց են տվել երեխային, թե որտեղ է գտնվում խմելու ջրի աղբյուրը։ Ժամանակի ընթացքում աղջկան կապիկներն ընդունել են իրենց խումբ։

Ըստ Մարինայի հիշողությունների՝ նա կապիկների հետ ապրել է շուրջ 5 տարի, ինչի ընթացքում սովորել է ծառեր մագլցել, տարբերակել ուտելի և ոչ ուտելի բույսերը, ինչպես նաև «հասկանալ» կապուցինների լեզուն։

1959 թ. նրան նկատեցին որսորդները, որոնք, ցավոք, այնքան էլ լավ մարդիկ չէին։ Տղամարդիկ բռնեցին երեխային և օգնություն ցույց տալու փոխարեն հանձնեցին մի տուն, ոտեղ փոքրիկին օգտագործում էին որպես անվճար աշխատուժ։ Մարինան հավաքում և մաքրում էր տան բոլոր սենյակները։

Բարեբախտաբար՝ ստրկությունը երկր չի տևել և աղջկան հաջողվել է փախուստի դիմել։ Դրանից հետո նա ապրել է փողոցում, թաքնվել ոստիկանությունից, մինչև որ նրան չեն նկատել սոցիալական ծառայությունները։ Վերջիններս աղջկան օգնել են նոր ընտանիք գտնել և առաջարկել նոր անուն ընտրել։

Այս օրվանից աղջկա կյանքը փոխվել է, իսկ բոլոր խնդիրները՝ մնացել անցյալում։ Մարինան կրթություն է ստացել, ամուսնացել և դուստր ունեցել։ Իր կյանքի անհավանական պատմության մասին Մարինան գիրք է հրատարակել՝ «Անանուն աղջիկը» խորագրով, որը մեծ հաջողություն է գրանցել։

 

Տարածել...

Թարմ հոդվածներ

Երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․