Օրխիդեա (Խոլորձ). արքայական ծաղիկ




Խոլորձի ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի: Այն այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային խորհրդանիշ, օրինակ` Վենեսուելան: Խոլորձն արևադարձային բույս է, աճում է ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա: 

Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով, շատերը հավաքածու են պահում: Օրխիդեա անունը կրում են շատ ընկերություններ, խանութներ։

Օրխիդեաները թանկ արժեն, բայց շատ գեղեցիկ են։ Ահա հետաքրքիր փաստեր Խոլորձի մասին․


1. Դրանք աճում են բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից:

2. Որպեսզի փոշոտում տեղի ունենա, օրխիդեայի որոշ տեսակներ նմանվում են էգ միջատների և այդպիսով ընդունում են արու միջատներին։ Նման միջոցով կատարվում է փոշոտումը:

3. Ամենահեշտը Ֆալենոպսիս օրխիդեան աճեցնելն է:

4. Վանիալա օրխիդեան ունի բարձր կոմերցիոն արժեք, քանի որ օգտագործվում է կերակրի մեջ, դրանից պատրաստում են վանիլային էսենցիա:

5. Օրխիդեան հաճախ են օգտագործում բնակարանները զարդարելու համար:

Հայտնի է, որ կան մոտ երեսունհինգ հազար տեսակ օրխիդեաներ, կան նաև հիբրիդներից արհեստականորեն ստացվածներ:

Ինչպե՞ս աճեցնել օրխիդեա կավե կամ պլաստիկ ծաղկամաններում, տուփերում:

Պետք է անցքեր լինեն ծաղկամանի տակ և կողքերին, հետո պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ (գերադասելի է եղևնու 5-ից 20 միլիմետրանոց կտորներից), որոնք պետք է լվանալ տեղավորելուց առաջ:

Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, այն պետք է պարարտացնել հատուկ օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով:

 

Տարածել...

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․