Ասպիրինն ու մեղրը՝ դեմքի մաշկի համար

 




Գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու մասին երազում են բոլոր կանայք: Առաջարկում ենք մատչելի և պարզ դիմակ, որի հիմնական բաղադրիչները մեղրն ու ասպիրինն են:

Այս երկու բաղադրիչների համադրությունն ունի բուժիչ և վերականգնող հատկանիշներ, բացի այդ, այն հրաշալի է նաև՝ որպես խնամքի միջոց:




Այսպիսով՝ ձեզ անհրաժեշտ է.

2 հաբ ասպիրին

Փոքր-ինչ մեղր

Մի քանի կաթիլ ջուր, որպեսզի ասպիրինը բյուրեղանա

Ջուրը լցրեք ասպիրինի վրա, սպասեք 10 վայրկյան մինչև բյուրեղանա: Ավելացրեք 1 թ/գ մեղր:


Դիմակը քսեք նախօրոք մաքրված դեմքին, թողեք մնա 10 րոպե:

10 րոպե անց դիմակը տրորեք սկրաբի նման և շրջանաձև շարժումներով մաքրեք մաշկի վրայից: Դեմքը լվացրեք:

Դեմքը մաքրելուց հետո խոնավացնող քսուք քսեք: Խուսափեք աչքերի հատվածներից:

Մեկ շաբաթ անց կնկատեք տարբերությունը: Մաշկը կթարմանա և կհարթվի: Բորբոքումները կանցնեն, ծակոտիները կմաքրվեն, կանցնեն նաև սև կետերը:

 

Տարածել...

Ընթերցվող․․․