8 բան, որ պետք է հիշես, երբ թվում է, թե ամեն ինչ քո դեմ է

 




Երջանկությունը խնդիրների բացակայության մեջ չէ, այլ դրանց դեմ դուրս գալու կարողության։ Միշտ պետք է նայել այն ամենին ինչ ունես,  և ոչ թե նրան ինչ կորցրել ես, որովհետև կարևորը ոչ թե այն է, ինչ աշխարհը խլում է քեզնից, այլ թե ինչ ես անում այն ամենով ինչ ունես։

Ահա մի քանի հիշեցում, որոնք քեզ կօգնեն առաջ շարժվել, երբ թվա, թե շուրջդ ամեն ինչ սխալ է։

Այդտեղից դուրս գալու լավագույն միջոցը դրա միջով անցնելն է։ Ռոբերտ Ֆրոսթ

 1  Ցավը զարգանալու մի մասն է կազմում

Երբեմն կյանքը  որոշ դռներ փակում է, որովհետև ժամանակն է առաջ շարժվել։ Եվ դա լավ է, որովհետև հաճախ մենք առաջ չենք գնա, եթե հանգամանքները մեզ չստիպեն։ Երբ ծանր ժամանակներ են, ինքդ քեզ հիշեցրու, որ ոչ մի ցավ առանց որոշակի նպատակների չի գալիս։ Բաց թող ու առաջ շարժվիր այն ամենից ինչը քեզ ցավ է պատճառել, սակայն երբեք մի մոռացիր այն դասը, որն այն սովորեցրել է քեզ։ Միայն նրա համար, որ պայքարում ես, չի նշանակում, թե ձախողվում ես։ Յուրաքանչյուր մեծ հաջողություն դրան արժանի պայքար է պահանջում՝ այդտեղ հասնելու համար։ Ամեն լավ բան ժամանակ է պահանջում։ Համբերատար եղիր ու դրական. ամեն ինչ իր տեղը կնկնի միգուցե ոչ միանգամից, սակայն ի վերջո ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի։

Հիշիր, որ երկու տեսակ ցավ կա, ցավ, որը տառապանք է պատճառում ու ցավ, որը փոխում է։ Երբ կյանքի ճանապարհով առաջ ես շարժվում և ոչ թե հակադարձում,  երկմու տեսակ ցավերն էլ օգնում են, որ զարգանաս, աճես ու կատարելագործվես։




 2  Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է

Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, այն դադարում է։ Ամեն անգամ, երբ վիրավորվում ես, բուժվում ես, սակայն միևնույնե, հաճախ մոռանում ես ու փոխարենն ընտրում հավատալը, թե գիշերը հավերժ կտևի։ Ո՛չ, այն երկար չի տևի, ոչինչ հավերժ չի տևում։

Այնպես որ, եթե ամեն ինչ լավ է այս պահին վայելիր դա, քանի որ դա նույնպես երկար չի տևի։ Եթե ամեն ինչ վատ է մի նեղսրտիր, որովհետև դա էլ իր վերջն ունի։ Միայն նրա համար, որ կյանքն այս  պահին հեշտ չէ, չի նշանակում, որ դու երբեք չես ծիծաղի։ Միայն նրա համար, որ այժմ քեզ ինչ-որ բան է անհանգստացնում, չի նշանակում, թե այլևս երբեք չես ժպտա։ Ամեն պահը քեզ նոր սկզբի ու նոր ավարտի հնարավորություն է տալիս։ Դու միշտ երկրորդ հնարավորություն ես ստանում, դու պարզապես պետք է օգտվես դրանից ու լավագույնը քաղես ու ստեղծես այդ պահից։

3  Անհանգստանալն ու բողոքելը ոչինչ չի փոխում

Նրանք, ովքեր ամենից շատն են բողոքում, ամենաքիչն են ինչ-որ բան անում։ Շատ ավելի լավ է ինչ-որ հրաշալի մի բան անել ու ձխողվել, քան ոչինչ չանել ու հաջողության հասնել։  Ոչինչ կորած չէ, եթե դու պարտվես, սակայն ամեն ինչ կորած է, երբ ոչինչ չես անում ու բողոքում ես։ Եթե դու հավատում ես ինչ-որ բանի, ապա շարունակիր փորձել։ Մի՛ թող, որ անցյալի ստվերներիը իրենց մթությամբ ծածկեն ապագայի դռան շեմը։ Այսօր, երեկվա մասին բողոքելով անցկացնելը, վաղն ավելի պայծառ չի դարձնի։ Փոխարենը քայլեր ձեռնարկիր։ Թող որ այն, ինչ սովորել ես, լավացնի կյանքդ։ Փոփոխություն արա ու երբեք հետ մի նայիր։

Ու անկախ այն ամենից, ինչ կպատահի ընթացքում, հիշիր, որ իրական երջանկությունը  գալիս է այն ժամանակ, երբ դադարում ես բողոքել քո խնդիրներից ու սկսում ես շնորակալ լինել այն բոոր խնդիների համար, որ ունես, որովհետև հենց դրանք հաղթահարելով է, որ դառնում ես այն, ով կաս՝ ավելի ուժեղ ու իմաստուն քան երեկ։

 4  Քո սպիերը քո ուժի նշաններն են

Երբեք մի ամաչիր այն սխալների համար, որ կյանքը թողել է քեզ վրա։ Սպին նշանակում է, որ վերքերն արդեն փակվել են ու, որ ցավն արդեն չկա։ Դա նշանակում է՝ դու հաղթել ես ցավին, դաս քաղել, ավելի ուժեղ դարձել ու կարողացել առաջ շարժվել։ Սպին հաղթանակի դաջվածքն է, որի համար պետք է հպարտանալ։ Թույլ մի տուր, որ սպիերը քեզ պատանդ պահեն։ Թույլ մի տուր, որ կյանքդ վախի մեջ ապրես։ Դու չես կարող այնպես անել, որ կյանքի սպիերն անհետանան, սակայն դու կարող ես փոխել քո վերաբերմունքը դրանց նկատմամբ։

5  Ամեն մի փոքրիկ պայքարը, քայլ է դեպի առաջ

Կյանքում համբերությունը ոչ թե սպասելն է, այլ երազանքներն իրականացնելու ճանապարհին դրական վերիբերիմունք պահպանել կարողանալը։ Այնպես որ, եթե պատրաստվում ես փորձել, ուրեմն պետք է ժամանակ տրամադրես ու գնաս մինչև վերջ, այլապես սկսելու ոչ մի իմաստ չկա։  Դա կարող է նշանակել հաստատունության ու հարմարավետության կորուստ, համարձակություն դուրս գալ հարմարավետության սեփական սահմանից։ Դա կարող է նշանակել հարաբերությունների զոհաբերում ու զոհաբերումն այն ամենի, ինչ ժամանակին հարազատ էր քեզ համար։ Դա կարող է շատ ժամանակ միայության մեջ անցկացնել նշանակել։ Մնացած ամեն ինչ քո նպատակասլացության փորձությունները կլինեն՝ այն, թե որքան ես դու դա ուզում։

Եվ եթե դու ուզում ես դա, դու դա կանես, անկախ ձախողումներից մերժումներից ու մնացած խոչնդոտներից։  Դու կհասկանաս, որ դժվարությունները ոչ թե կհանդիպեն ճանապարհին, այլ հենց դժվարություններն են ճանապարհը։ Եվ դրանք արժեն, որ հաղթահարես ու անցնես։ Չկա ավելի լավ զգացում քան զգալը, թե ինչ է նշանակում կենդանի լինել։

6  Մյուս մարդկանց բացասականությունը քո խնդիրը չէ

 Դրական եղիր, երբ բացասականությունը շրրջապատում է քեզ։ Ժպտա, երբ մյուսները փորձում են քեզ վատ տրամադրության մեջ գցել։ Երբ մարդիկ քեզ վատ են վերաբերվում, պարիզապես շարունակիր լինել նա, ով կաս։ Թույլ մի տուր, որ ինչ-որ մեկի դառնութունը  փոխի քո անհատականությունը։ Դու չպետք է ամեն ինչ անձնական ընդունել, նույնիսկ, եթե թվում է, թե ամենն անձնական է։ Շատ հազվադեպ է, որ մարդիկ անում են այս կամ այն բանը, քո պատճառով, նրանք դա անում են իրենց պատճառով։ Ամեն ինչից զատ, երբեք մի՛ փոխվիր՝ ինչ-որ մեկին տպավորելու համար։ Փոխվիր, միայն երբ դա քեզ ավելի լավը կդարձնի ու կկատարելագործի՝ առաջնորդելով դեպի ավելի լուսավոր ապագա։ Մարդիկ կխոսեն անկախ նրանից, թե ինչ կանես, կամ թե որքան լավ կանես դա։ Այնպես որ, մի՛ անհանգստացիր, թե ինչ են մտածում մյուսները։ Եթե դու ինչ-որ բանի հավատում ես, մի՛ վախեցիր դրա  համար կռիվ մղել։ Մեծ ուժը գալիս է այն ժամանակ, երբ հաղթահարում ես այն, ինչ մյուսները կարծում են, թե անհնարին է։

7  Այն, ինչ պետք է լինի, ի վերջո կլինի

Իրական ուժը գալիս է այն ժամանկ, երբ դու շատ պատճառ ես ունենում լաց լինելու ու բողոքելու համար, սակայն  նախընտրում ես գնահատել կյանքդ ու ժպտալ։ Ամեն մի պայքարի ու դժվարության հետևում մի օրհնություն է թաքնված, սակայն դու պետք է պատրաստակամ լինես սիրտդ ու միտքդ բացել՝ այդ ամենը տեսնելու համար։  Երբեմն դու չես  կարող ստիպել, որ որոշ բաներ տեղի ունենան ու պետք է պարզապես թողնես, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես պետք է լինի։

Ի վերջո կյանքը սիրել, նշանակում է վստահել ինտուիցիայիդ, օգտվել հնարավորություներից  կորցնել ու երջանկություն գտնել, վայելել հիշողությունները ու սովորել կենսափորձից։ Դա երկարատև ճամփորդություն է։ Դու պետք է դադարես անհանգստանալ, մտածել, ամեն քայլի համար կասկածել։ Երբ ամեն ինչ խառնաշփոթի մեջ է գիտակցաբար ներկայում ապրիր ու վայելիր կյանքդ  այնպիսին, ինչպիսին այն բացվում է քո առջև։ Դու կարող է այնտեղ չհասնես ուր քայլում էիր, սակայն ի վերջո կհասնես այնտեղ, որտեղ պետք է լինեիր։

8  Լավագույն բանը, որ կարող ես անել, առաջ շարժվել շարունակելն է

Մի՛ վախեցիր նորից փորձել, նորից սիրել նորից ապրել ու նորից երազել։ Թույլ մի տուր կյանքի կոպիտ դասերը կոպտացնեն սիրտդ։ Կյանքի լավագույն դասերը հաճախ սովորում ես ամենադժվար պահերիին  ու ամենավատ սխալներ գործելուց հետո։ Կլինեն պահեր, որ կթվա, թե այն ամենն, ինչ կարող էր սխալ ընթանալ, սխալ է ընթանում ու կթվա, թե դու հավերժ խորտակված կմնաս այս թակարդում, սակայն դա այդպես չի լինի։ Երբ ուզենաս ամեն ինչ թողնել, հիշի՛ր՝ ինչ-որ բան պետք է սխալ ընթանա, որպեսզի ճիշտ ուղղու վրա ընկնի։ Երբեմն պետք է անցնես վատագույնի միջով՝ լավագույնին հասնելու համար։

Այո կյանքը դժվար է, սակայն դու ուժեղ ես։ Օգտագործիր ուժդ, ժժպտա ու ստիպիր մյուսներին ժպտալ։ Սթրեսի մեջ մի հայտնվիր այն ամենի համար, ինչ օես կարող փոխել։ Հասարակ ապրիր։ Սիրիր առատաձեռնորեն։ Ճշմարիտ խոսիր։ Աշխատիր ջանասիրաբար։ Եվ ույնիսկ երբ դժվարանում ես, շարունակիր առաջ քայլել, շարունակիր աճել ու զարգանալ։


Ամեն օր առավոտյան արթնացիր ու հետևիր այս քայլերին։

1․ Դրական մտածել

2. Առողջ սնվել

3․ Մարմնամարզությամբ զբաղվել

4․ Քիչ անհանգստանալ

5․Շատ աշխատել

6․ Հաճախ ծիծաղել

7․ Լավ քնել

 

Տարածել...

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․