Կտավատի սերմի բուժիչ հատկությունները. Մաքրում է մարսողական համակարգը և պայքարում ավելորդ քաշի դեմ…




Նիհարում ենք կտավատի սերմերի միջոցով

Հին հույներին հայտնի էր կտավատի սերմի բուժիչ հատկությունները։ Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել լորձաթաղանթի բորբոքումների համար։ Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը՝ որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք։

Ըստ Ավիցեննայի նկարագրությունների՝ կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից, նաև՝ կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուքը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ։

Կտավատի սերմերը չափազանց օգտակար հատկություններ ունեն, բավական մատչելի են, շատ արդյունավետ և օգտակար միջոց են նաև ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մաշկը դառնում է ավելի փափուկ, մաքրվում է մարսողական համակարգը:

Որպես կանոն, ավելորդ կիլոգրամները կորցնելու գործում կտավատի սերմերն օգտագործվում են տարբեր թուրմերի հետ: Կտավատի սերմերը հագեցնում են և ազատում են քաղցից բավական երկար ժամանակով, ինչը թույլ է տալիս խուսափել սննդի չարաշահումից:

Բացի այդ, դրանք հարուստ են սննդարար նյութերով, ուստի օրգանիզմը հավելյալ սննդի կարիք չի ունենում: 1 ճ/գ կտավատի սերմերի վրա լցրեք 2 բաժակ եռացրած ջուր, թողեք թրմվի 8-10 ժամ: Այս թուրմը պետք է խմել օրական 2 անգամ՝ կես բաժակ: 1ճ/գ կտավատի սերմերի վրա եռացրած ջուր լցրեք, դրեք ցածր կրակի վրա, կափարիչը ծածկեք և թողեք 30 րոպե եփվի, այնուհետև սառեցրեք: Եփված զանգվածին ավելացրեք թարմ աղացած կոճապղպեղ և 1ճ/գ մեղր:

Այն պետք է օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ` 150մլ չափաքանակով: Քնելուց առաջ մեկ բաժակ կեֆիրին ավելացրեք 1թ/գ կտավատի սերմեր: Սա կօգնի մարսողական համակարգին լավ գործել և հանգիստ ազատվել ավելորդ կիլոգրամներից:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․