Ինչու չի կարելի ամեն օր շպարվել



Ծակոտիների արգելափակումը կարող է առաջացնել մաշկի գրգռում, ալերգիկ ռեակցիաներ: Շպարի ամենօրյա օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի որակի վատթարացման: Նույնիսկ առավել խոնավացնող շրթներկը չորացնում է մաշկը՝ իր պարունակած քիմիական նյութերի պատճառով:

Կոսմետիկայի ավելցուկային օգտագործումը մաշկի համար իրական սթրես է: Զարմանալի չէ, որ այն սկսում է վաղաժամ ծերանալ: Փորձեք շաբաթական առնվազն 2-3 օր հրաժարվել շպարից: Դուք կտեսնեք, որ մաշկը կդառնա շատ ավելի թարմ: Մաշկը պետք է շնչի, իսկ դիմահարդարման խիտ շերտի տակ դժվար թե դա հաջողվի:

 

 

Դուք կորցնում եք վստահությունը ձեր սեփական գեղեցկության նկատմամբ: Նկատվում է, որ կանայք, ովքեր ամեն օր շատ կոսմետիկա են օգտագործում, սովորաբար ցածր ինքնագնահատական ունեն: Դիմահարդարման հաստ շերտի ետևում նրանք փորձում են թաքցնել իրենց սեփական անկատարությունը: Հավատացեք, ձեր շրջապատողները գնահատում են ձեզ ոչ թե հոնքերի կատարյալ համընկնելու, այլ ձեր անկեղծության համար: Մի՛ թաքցրեք ձեր հույզերն ու իրական գեղեցկությունը:

Դիմահարդարումից առժամանակ հրաժարվելը ձեզ ավելի շատ քնելու հնարավորություն կտա: Որքա՞ն ժամանակ եք ծախսում դիմահարդարման վրա: Միգուցե 20-30 րոպե կամ ավելին: Կարող եք քնել ևս 20 րոպե, եթե հրաժարվեք դիմահարդարման խիտ շերտից: Սա շատ ավելի լավ է, քան աչքերի տակ կապտուկներ ունենալը՝ քնի պակասից: Շատ ավելի օգտակար է քնել ևս 20 րոպե անկողնում և լավ տրամադրությամբ արթնանալ: Միշտ եղեք գեղեցիկ և առողջ:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․