Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ.
Բանանով ու մեղրով դեղամիջոց, որը կօգնի ազատվել կոկորդի ցավից, քրոնիկ հազից ու բրոնխիտից. tert.am
Քրոնիկ հազի բուժումը մինչ օրս մեծ խնդիր է մարդկանց համար, քանի որ երբեմն չեն օգնում ո՛չ դեղերը, ո՛չ ժողովրդական միջոցները: Ստորեւ ներկայացվում է միջոց, որն իր բաղադրության մեջ պարունակում է հազը հանգստացնող ուժեղ բաղադրիչներից մեկը, ինչը կօգնի շատ կարճ ժամանակահատվածում բուժել հազն ու բրոնխիտը:
Մեղրի ու բանանի բուժիչ հատկությունների շնորհիվ այս միջոցը կարելի է օգտագործել ո՛չ միայն երեխաներին ու մեծահասակներին բուժելու, այլ նաեւ պարզապես վայելելու հաճելի համը:
Այս բաղադրատոմսը կօգնի ազատվել կոկորդի ցավից, ուժեղ հազից և նույնիսկ ստամոքսի խնդիրներից:
Բաղադրությունը.
400 մլ եռացրած ջուր,
2 հատ միջին չափի հասած բանան,
2 ճաշի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը.
1. Բանանը մաքրել և փայտյա պատառաքաղի կամ գդալի օգնությամբ տրորել՝ դարձնելով խյուս: Պետք չէ օգտագործել մետաղյա սպասք, քանի որ բանանը, որպես կանոն, մետաղի հետ շփվելիս փոխում է գույնը:
2. Բանանից ստացված խյուսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել եռացրած ջուրը և թրմել խառնուրդը մոտավորապես 30 րոպե:
3. Երբ խառնուրդը սառի, ավելացնել նաև մեղրը:
4. Խառնուրդը կարելի է նաև քամել: Մեղրը հարկավոր է ավելացնել միայն վերջում, որպեսսզի այն չկորցնի իր օգտակար հատկությունները:
Օգտագործման եղանակը.
Խառնուրդը հարկավոր է ընդունել օրական 4 անգամ՝ 100 մլ (օրվա ընթացքում ընդամենը 400 մլ):
Վերոնշյալ բաղադրատոմսով պատրաստելու դեպքում՝ այդ քանակությունը բավական կլինի մեկ օրվա համար, իսկ թարմ խառնուրդը հարկավոր կլինի պատրաստել առավոտյան:
Այս միջոցով բուժվելու դեպքում դրական արդյունքները նկատելի կլինեն արդեն 5 օր անց:
Հետևիր մեզ TikTok-ում 😊