Սնվում ենք, թե՞ թունավորվում. սնունդն արագ կուլ տալու, գազավորված կամ սառը ըմպելիքների վնասը





Ենթաստմոքսային զանազան հիվանդությունների և նույնիսկ, քաղցկեղի առաջացման հավանական պատճառներից մեկը "արագ" սնունդը կլանելու չափազանց մեծ արագությունն է` առանց լավ ծամելու և դադարներ տալու։

Արդյունքում` ստամոքսում կուտակվում են կերակրի խոշոր պատառներ, որոնք դժվար է մարսել։ Յուղոտ համբուրգերը, հոթ-դոգը կամ տապակած կարտոֆիլը գազավորված, կամ սառը հյութով ուտելը շատ մեծ սխալ է։

Բանն այն է, որ փրփրուն ըմպելիքով նոսրացված ստամոքսահյութը չի կարող նպաստել, առանց այն էլ "ծանր", կերակուրների մարսողությանը։

Սառը հյութի ազդեցությամբ կոտլետի, նրբերշիկի մեջ պարունակվող ճարպերն ու տապակած կարտոֆիլի յուղն ակնթարթորեն սառչում են ու ծանրաբեռնում օրգանիզմը, իսկ ավելի ճիշտ` կուտակվում գոտկատեղի հատվածում։ Այս ամենը հանգեցնում բոլորիս համար թանկ առողջության քայքայմանը:

***

Ազգային հարուստ խոհանոցով մշտապես հպարտացող հայերիս համար արագ սնունդ հասկացությունը, թվում էր, պետք է խորթ ու անընդունելի լիներ:

Սակայն դա միայն թվում էր առաջին հայացքից: Այսօր արդեն բոլորիս համար էլ սովորական են դարձել փողոցում պատրաստվող ու վաճառվող շաուրմաների տեսականին, ամեն քայլափոխի հանդիպող «արագ» սննդի կետերը, իսկ դրանց հիմնական սպառողը ոչ միայն տղամարդիկ են, այլև երեխաները, դեռահասներն ու երիտասարդները:


Որքան էլ բժիշկները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են «արագ» սննդի, գազավորված ըմպելիքների վնասակարության մասին, միևնույնն է, հայ ծնողներս պատրաստ ենք ամեն ինչ տալ երեխային' ինչ այդ պահին ցանկանում է նրա ախորժակը: Բնականաբար, ոչ մի ծնողչի ցանկանա իր երեխային միտումնավոր կամ գիտակցված վնաս պատճառել, եթե իմանա, որհենց այդպես էլ վարվում է' երեխայի համար գնելով նրա այնքան սիրած հոթ դոգը, համբուրգերը կամ շաուրման, ծարավը հագեցնող գազավորված ըմպելիքները:

Ո՞ր սնունդն է համարվում «արագ»

Խոսելով վտանգների մասին' հիմնականում նկատի են ունենում փողոցներում, զանազան կասկածելի կրպակներում ու խորտկարաններում վաճառվող կարկանդակները, շաուրման, զանազան բրդուճները, հոթ դոգերը, տապակած կարտոֆիլը' ֆրին, չիփսերը, գազավորված հյութերը և, ընդհանրապես, այն ամենը, ինչ մարդիկ սովոր են ուտել վազքի ընթացքում: Իրականում' այս ցուցակը շատ ավելի երկար է:

«Արագ» սննդի բժշկական ուսումնասիրությունները պարզել են, որ դրանք դրանք հիմնականում պատրաստվում են կենդանական ճարպերից պատրաստված մարգարինով, որիմեջ պարունակվող ճարպաթթուների տրանս-իզոմերների մակարդակը բարձր է: Մարդու կերակրացանկում դրանց ավելացումը կարող է կրկնակի մեծացնել սրտային հիվանդությունների զարգացման վտանգը:

Իհարկե, դժվար է ֆրիի կամ հավի տապակած թևիկների, շաուրմայի սիրահար երեխաներին կամ դեռահասներին հասկացնել, թե որքան վտանգավոր են դրանք առողջության համար, սակայն դրանում մեծ դերակատարում կարող են ունենալ ծնողները:

«Արագ» սնունդը վտանգավոր է հատկապես երեխաների համար

«Արագ» սննդի և գազավորված հյութերի ամենամեծ երկրպագուները երեխաներն ու դեռահասներն են, որոնց օրգանիզմի առողջ զարգացումն ու ձևավորումը մեծապես կախված է ափսեի պարունակությունից, սննդի որակից: Բժիշկների պնդմամբ' չհավասարակշռված կերակրացանկի պատճառով առաջանում է ճարպակալում, խաթարվում է իմունային համակարգի և գեղձերի աշխատանքը:

Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Ժամանակակից երեխաները երեք անգամ ավելի շատ են գազավորված հյութերխմում, քան նրանց հասակակիցները, ասենք, երեք տասնամյակ առաջ:


Բժիշկները խորհուրդ են տալիս մինչև յոթ տարեկան երեխաների համար «արագ» սննդի կետերիցուտելիքչգնել: Առավել առողջարար է տապակած կարտոֆիլը փոխարինել յոգուրտով, իսկ գազավորված հյութը' կաթով:

Երեխաների համար հատկապես վտանգավոր է բազմակի անգամ օգտագործված յուղիմեջ տապակած կարտոֆիլը: Եթե փոքրիկըսկսում է կամակորություն անել, ապա գոնե ուշադրություն դարձրեք կատոֆիլի գույնին: Այն պետք է ոսկեգույն լինի, իսկ եթե գույնն ավելի մուգ է, ուրեմն տապակող սարքի յուղըվերջին անգամ փոխվել է մեր թվարկությունից առաջ:

«Արագ» սնունդը քիմիական կախվածության պատճա՞ռ

Մարդու օրգանիզմի վրա այսօրինակ կերակուրների ազդեցությունն ուսումնասիրող գիտնականների կարծիքով' դրանցում պարունակվող չափազանց մեծ քանակությամբ ճարպերի և շաքարի պատճառով առաջանում է քիմիական կախվածություն, որըմոտ է թմրանյութերի կամ ծխախոտի նկատմամբ ունեցած թուլությանը: Այսինքն' հաճախակի այցելությունները սննդի արագ սպասարկման կետեր հանգեցնում են հիվանդագին կախվածության:

Բացի այդ, մարդու ուղեղումտեղի են ունենում քիմիական գործընթացների փոփոխություններ, ինչպես հաճախ լինում է որոշ թմրանյութերի ազդեցությամբ: Այս փաստի օգտին է վկայում նաև այն, որ «արագ» սննդի սիրահարները չեն կարողանում վերադառնալ նորմալ սննդին կամ խիստ սննդակարգ պահպանել:

«Արագ» սնունդը' հիվանդությունների պատճառ

Մասնագետները պարզել են նաև, որ աղեստամոքսային զանազան հիվանդությունների և նույնիսկ քաղցկեղի առաջացման հավանական պատճառներից մեկը «արագ» սնունդը կլանելու չափազանց մեծ արագությունն է' առանց լավ ծամելու և դադարներ տալու:

Դրա հետևանքով ստամոքսում կուտակվում են կերակրի խոշոր պատառներ, որոնք դժվար է մարսել: Սակայն խնդիրը միայն արագ ուտելումեջ չէ: Ըստ գիտնականների' աղեստամոքսային հիվանդություններ ստանալու վտանգն ավելի է մեծանում հաճախորդներով լեցուն խորտկարաններում, աղմուկի և բարձր երաժշտության ներքոուտելիս:

Նույնը վերաբերում է նաև ուտելու ընթացքում ականջակալներով բարձր երաժշտություն լսող երեխաներին ու դեռահասներին, որոնց օրգանիզմն ավելի զգայուն է արձագանքում նման վնասակար ազդակներին:

«Արագ» սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաև մաշկի և մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմում առկա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի միջև հավասարակշռությունը:

Համբուրգեր ուտելիս գազավորված հյութ խմելը վնասակար է

Յուղոտ համբուրգերը, հոթ-դոգը կամ տապակած կարտոֆիլը գազավորված սառը հյութովուտելը իսկական փորձություն է օրգանիզմի համար: Գազավորված ըմպելիքով նոսրացված ստամոքսահյութը չի կարող նպաստել առանց այն էլ «ծանր» կերակուրները մարսելուն: Սառը հյութի ազդեցությամբ կոտլետի, նրբերշիկի մեջ պարունակվող ճարպերն ու տապակած կարտոֆիլի յուղն ակնթարթորեն սառչում են ու ծանրաբեռնում օրգանիզմը, իսկ ավելի ճիշտ' կուտակվում գոտկատեղի հատվածում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․