Քաղցրից կախվածությունը կարելի է հաղթահարել ճիշտ սննդակարգի ու մարզումների միջոցով. սննդաբան





Ավելորդ քաշի դեմ պայքարում ամենաբարդ խնդիրներից մեկը քաղցրավենիքից հրաժարվելն է, սակայն սննդաբան ու բժշկական գիտությունների թեկնածու Մարգարիտա Կորոլյովան նշել է, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղցրից կախվածությունը:

Մասնագետի խոսքով՝ այս կախվածությունից ազատվելու հիանալի միջոց են ճիշտ սննդակարգն ու մարզումները:

Փորձագետն ընդգծում է, որ շաքարը մարդկանց համար գրեթե բնական թմրանյութ է դարձել, քանի որ օժտված է հատկություններով, որոնք օգնում են հաղթահարել ընկճախտը: Քաղցրի գործածությունից հետո մարդը շատ արագ հանգստանում է, դադարում է անհանգստանալ խնդիրների համար ու մոռանում է դրանք:

Շաքարից մարդը հաճույք է ստանում գլխուղեղի որոշակի ընկալիչների միջոցով: Յուղի հետ մեկտեղ այն սննդին տալիս է համ, որը մոռանալը շատ դժվար է, ուստի ափիոնային ընկելիչներն ավելի ու ավելի շատ են նման մթերք պահանջում:

Սննդաբանն ընդգծում է, որ շաքարն առաջացնում է կախվածություն, որի դեմ պայքարի համար հարկավոր է համապատասխան այլընտրանքային տարբերակ գտնել և սովորել հաճույք ստանալ նաև այլ գործոններից:

Այս խնդրի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը կարող է դառնալ ֆիզիկական ակտիվությունը, ինչն էլ սովորաբար նախընտրում են շատերը: Ցանկության դեպքում կարելի է նաև այլ միջոց գտնել, սակայն հարկ է հիշել, որ այն չպետք տհաճ զգացողություններ առաջացնի: Ցանկացած զբաղմունք, որը նախատեսված է քաղցրից կախվածությունը հաղթահարելու համար, պետք է հաճելի լինի, այլապես այն պարզապես անարդյունավետ կլինի:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․