Վարսակի կիսելը կվերականգնի առողջությունը





Այն հակացուցումներ չունի և շատ հաճելի համ ունի։

Վարսակի կիսելն օգտակար է ստամոքսի, լյարդի ու երիկամների համար։ Այն տարրալուծում է լեղածորանում ու միզածորանում եղած քարերը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Վարսակը վերականգնում է ուժերը, տալիս էներգիա, օգնում պայքարել դեպրեսիայի դեմ։

Այն պատրաստելու համար պետք է վերցնել՝

1 բաժակ վարսակի փաթիլներ
5 բաժակ ջուր
1 բաժակ կաթ
մեղր

Դնել կրակին ու եռացնել թույլ կրակի վրա մինչև հեղուկ կիսելային վիճակի հասնելը։ Ապա ավելացնել կաթը՝ մինչև նախնական ծավալին հասնելը, ու եռացնել։ Երբ մի քիչ սառչի, ավելացնել 4 ճաշի գդալ մեղր՝ ըստ ճաշակի։ Կերեք օրվա ընթացքում, որքան ուզում եք։

Վարսակի կիսելն օրգանիզմը մաքրում է վնասակար նյութերից, որոնք տարիներով կուտակվել են սխալ սնվելու հետևանքով։ Կիսելի մշտական օգտագործումը բարձրացնում է դիմադրողականությունը, առույգություն է հաղորդում, էներգիա, նպաստում է երկար ու առողջ կյանքին։ Բացի դրանից, վարսակի փաթիլներից պատրաստված կիսելը՝

օժտված է կենարար հատկությամբ
բարելավում է օրգանիզմում փոխանակության պրոցեսները
նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
օժտված է լեղամուղ հատկություններով
կարգավորում է ճարպային փոխանակությունը
բարերար ազդեցություն է գործում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա
նվազեցնում է ցավերը՝ ստամոքսի տարատեսակ հիվանդությունների դեպքում
աթերոսկլերոզի կանխարգելման դեմ միջոց է
անցկացնում է մաշկի չորության ու թեփոտվածության զգացողությունը
կանխում է այտուցների առաջացումը
ամրապնդում է իմունիտետը
բարելավում է տեսողությունը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․