Ներկայացնում ենք՝ իրականում ինչ են ուզում կանայք:
1. Ձեր սիրելիին անունով կոչեք
Աղջիկներին դուր է գալիս, երբ դուք իրեն անունով եք կոչում, ոչ թե տարածված «ճագար, կատու, փոքրիկս»:
2. Մի ուշացեք ժամադրությունից
Կանայք համարում են, որ եթե տղամարդը ժամանակին է գալիս, դա խոսում է առնվազն նրա մտադրությունների լրջության մասին, նաև կայունության զգացում է ստեղծում:
3. Միշտ պահեք խոստումները
Խոսքերն առանց արարքների ոչինչ չեն նշանակում:
4. Լսեք ձեր կնոջը
Աղջիկները տղամարդկանցից ավելի են սիրում խոսել, տղամարդիկ դա հիմար շատախոսություն են համարում: Բայց եթե ավելի ուշադիր լինեք, կլսեք, որ նա աշխատում է ձեզ ինչ-որ կարևոր բան ասել: