Քիչ տղամարդիկ գիտեն շագանակագեղձի քաղցկեղի այս պարզ ախտանիշերը





Շագանակագեղձի քաղցկեղը ամենատարածված քաղցկեղն է տղամարդկանց մոտ։ Հաշվի առնելով այն, որ շատ մարդիկ պարբերաբար չեն ստուգվում, կարևոր է իմանալ այս քաղցկեղի ախտանիշները և հասկանալ օրգանիզմի «հուշումները»։

Պարբերականը դասակարգել է շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, և Ձեզ է մատուցում այն կարևոր բաները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ։

Ինչու՞ է շագանակագեղձի քաղցկեղը այդքան վտանգավոր

Քաղցկեղի այս տեսակը առանձնանում է նրանով, որ չափազանց պասիվ է և կարող է գաղտնի զարգանալ տարիներ շարունակ։ Հենց այս պատճառով շագանակագեղձի քաղցկեղը չափազանց վտանգավոր է. մարդիկ իմանում են իրենց հիվանդության մասին ժամանակից ուշ, երբ բուժումն արդեն անօգուտ է։ Իհարկե, այդ դրությունը կարելի է շտկել քաղցկեղի ախտանիշների մասին բավարար գիտելիքներ ունենալու դեպքում։

Այս քաղցկեղը զարգանում է տարեց տղամարդկանց մոտ. գրանցված դեպքերի 80% -ում քաղցկեղով հիվանդ տղամարդիկ 65 տարեկան են կամ ավելի մեծ։

Նախնական փուլում այս քաղցկեղն անցնում է առանց զգալի ախտանիշների։ Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ այն փոքրի ցուցումները, որոնք մեր օրգանիզմը տալիս է մեզ նախազգուշացնելու համար։

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտանիշները

Ահա մի քանի հայտնի ախտանիշներ, որոնց մասին գիտեն գրեթե բոլոր տղամարդիկ․

Բարդություններ միզարձակման ժամանակ (ծանր դեպքերում մեզի մեջ արյուն է նկատվում)
Միզապարկի դատարկման հետ խնդիրներ
Միզարձակումը կառավարելու ունակության կորուստ
Սեքսուալ խնդիրներ / դիսֆունկցիա
Սրանցից բացի՝ կան նաև այլ՝ ոչ ստանդարտ ախտանիշներ, որոնց մասին չգիտեն տղամարդիկ և չեն ասոցացնում դրանք շագանակագեղձի քաղցկեղի հետ, մասնավորապես՝

Ցավեր մեջքի, ողնաշարի, կոնքերի և կրծքավանդակի շրջաններում
Քաշի հանկարծակի կորուստ
Հոգնածություն և թուլություն
Ոտքերի թմրածություն
Այժմ, երբ Դուք գիտեք ինչպես հայտնաբերել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկը, Դուք կարող է պաշտպանել ինքներդ Ձեզ՝ այս ախտանիշների առկայության դեպքում անահապաղ ստուգվելով։

Եթե Դուք պարբերաբար նկատում եք այս ախտանիշները կամ դրանց որևէ կոմբինացիան, ապա անհապաղ դիմեք բժշկի։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․