Որքա՞ն հաճախ եք լսել ձեր գեղեցկուհի ընկերուհուց. «նա ընտրել է ինչ-որ տգեղ կնոջ, և ինչու՞ ոչ ինձ»:
Շատ կանայք կարծում են, որ լավ և բարի տղաները, չգիտես ինչու, հարաբերությունների համար ընտրում են ոչ այնքան գեղեցիկ աղջիկների։ Միգուցե դա այդպես է, և ահա թե ինչու։
Գեղեցկուհիների խնդիրները
Կինը, ով իսկապես բնության կողմից օժտված է անհավատալի գեղեցկությամբ, իր ողջ կյանքում ոչինչ չի անում, միայն ցուցադրում է իր գեղեցկությունը: Նա գիտի, որ արտաքինը շատ դռներ է բացում իր առաջ և, հետևաբար, դադարեցնում է ինքնազարգացումը։
Նրանց խնդիրն այն է, որ նրանք գնահատում են մարդկանց արտաքին տեսքով և ամբողջովին մոռանում են, որ գեղեցկությունը շատ սուբյեկտիվ հասկացություն է։ Ոմանց համար գոտկատեղը և մեծ աչքերն են գեղեցիկ, իսկ ոմանց մատուցեք կորաձև մարմին։
Այդ իսկ պատճառով, մեկ այլ աղջկա տգեղ անվանելով, նրանք մեծ սխալ են թույլ տալիս։
«Տգեղի» գաղտնիքը
Այս աղջիկը միշտ զարգանում է և իր արտաքինն առաջին պլան չի դնում։ Նրա համար ավելի կարևոր է մարդու ներաշխարհը, մտքերն ու նպատակները։
Նա չի նայում տղամարդու դրամապանակի չափին, այլ փնտրում է ընկեր և ամբողջ կյանքի համար հենարան։ Նա թույլ է տալիս տղամարդուն լինել այնպիսին, ինչպիսին կա՝ երբեմն թույլ և խոցելի։
Ահա թե ինչու են այդ նույն «տգեղ կանայք» տղամարդու աչքին գեղեցիկ տեսք ունենում, քանի որ զգացմունքներն են որոշում գեղեցկությունը։