Աղիների բորբոքային հիվանդություններն ու հոգեկան առողջությունը կապված են. գիտնականներ




Գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Կրոնի հիվանդության ու հաստ աղիքի բորբոքման (կոլիտի) ծանր ախտանշանների դեպքում մարդկանց մոտ բարձրանում է հոգեկան խանգարումների զարգացման հավանականությունը։

Սա վկայում է այն մասին, որ նման հիվանդությունների դեպքում մարդիկ պետք է հավելյալ աջակցություն ստանան։

Գիտնականները հարցումներ են անցկացրել Կրոնի հիվանդությամբ կամ կոլիտով՝ աղիների բորբոքային հիվանդության երկու հիմնական տեսակներով հիվանդ ավելի քան հարյուր երիտասարդ մարդու շրջանում՝ պարզելու համար, թե կան արդյոք նրանց մոտ ընկճախտի, անհանգստության կամ միայնությանն զգացողության նշաններ։



Հետազոտությունը ցույց է տվել, որ առավել լուրջ ախտանշանները, ինչպիսին է որովայնի ցավը, կապված են հոգեկան խնդիրների զարգացման հետ։ Ըստ էության՝ այս հետազոտությունն ապացուցում է, որ հիվանդության սրման հետևանքով ի հայտ եկած ախտանշանները հանգեցնում են անհանգստության ու ամոթի զգացման։ Սա իր հերթին կարող է դառնալ հասարակական գործունեություն ծավալելու ցանկության բացակայության պատճառ և հանգեցնել հոգեկան առողջության վատթարացման։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․