Մարդու նախընտրությունների միջոցով շատ բան կարելի է իմանալ նրա բնավորության, արժեքների մասին։ Ընտրեք ծառերից մեկը և իմացեք, թե ինչ հատկություններ են ձեզ բնորոշ։
1. Էնտուզիաստ (Նախաձեռնող)։
Ամեն ինչ ներդնում եք գործում և այն միշտ ավարտին հասցնում։ Ընտրել եք ամենասաղարթախիտ ծառը։ Դա նշանակում է, որ էնտուզիաստ եք, ունեցած ամեն բան ներդնում եք գործում և այն պարտադիր ավարտին եք հասցնում։ Ուղիղ եք, իմպուլսիվ, ինչը երբեմն վանում է մարդկանց։ Մտերիմները գիտեն, որ ավելի լավ ընկերոջ դժվար է գտնել։ Առատաձեռն եք, գովում եք նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան։
2. Պատասխանատու։
Ձեզ համար շատ կարևոր է արդարացել մարդկանց հույսերը, ովքեր վստահել են ձեզ։ Ընտրել եք ծառը, որը պտուղներ ունի։ Դա ձեզ բնութագրում է՝ որպես շատ պատախանատու մարդ։ Ձեզ համար շատ կարևոր է ցույց տալ աշխատանքի վերջնարդյունքը և արդարացնել բոլոր այն մարդկանց սպասումները, ովքեր վստահել են ձեզ։ Կարող եք լավ ուսուցիչ դառնալ։ Բարձր բարոյական ստանդարտներ ունեք, զարգացած ներաշխարհ։ Պատասխանատվություն եք կրում ոչ միայն սեփական աշխատանքի, այլև մտերիմների, ընտանիքի, ընկերների հանդեպ։ Երբեք չեք մերժի օգնել նրանց։
3. Ստեղծագործ։
Բազմաթիվ նոր մտքեր ունեք, անսովոր լուծումների վարպետ եք։ Ընտրել եք գունավոր ծառը, և ձեր ընտրությունը ձեզ բնութագրում է՝ որպես ստեղծագործ, անսովոր մարդ։ Ամեն ինչ միանգամից մի քանի տեսանկյունից եք տեսնում։ Այդ կարողությունը ձեզ թույլ է տալիս օրիգինալ որոշումներ գտնել։ Հաճախ եք ճախրում ձեր մտքերոմ։ Շատերն են ձեզ ինտրավերտ համարում, բայց մտերիմները գիտեն, որ ձեզ հետ հեշտ է, ուրախ։
4. Անկախ։
Սովոր եք խնդիրներն ինքնուրույն լուծել, հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա։ Ընտրել եք բազմաթիվ դետալներ ունեցող ծառ։ Անկախ մարդ եք, ով սովոր է հասնել իր առջև դրված նպատակներին։ Վերլուծական մտածողություն ունեք, լավ զարգացած տրամաբանություն։ Մարդիկ կարծում են, թե շատ ուժեղ և կամակոր եք։ Հրաշալի ղեկավար եք, բայց առավել պահանջկոտ եք ինքներդ ձեր նկատմամբ։ Մտերիմները գիտեն, որ հոգու խորքում զգացմունքային ու խոցելի եք։