Ֆարինգիտ կամ կոկորդի բորբոքում. Բուժիչ բաղադրատոմսեր




Տիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, կապված են կենսական հիմքի` լորձի քանակի, խանգարումների հետ:

Այս համակարգը «պատասխանատու» է հիմնական նյութափոխանակության համար, կարգավորում է հորմոնալ համակարգը եւ այլն:

Շնչուղիների տարածված հիվանդություն է ֆարինգիտը կամ կոկորդի բորբոքումը: Ֆարինգիտը կարող է առաջանալ վիրուսային կամ բակտերիալ միկրոօրգանիզմներից: Բակտերիալ ինֆեկցիաները երբեմն լինում են ավելի ծանր, քան վիրուսները: Օրինակ, ստրեպտոկոկային ֆարինգիտը չբուժելու դեպքում կարող է վերածվել հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտի:

Ֆարինգիտի ժամանակ շատ են օգնում կարտոֆիլի թարմ հյութով ողողումներն ու կարտոֆիլի գոլորշիով ինհալացիաները: Ֆարինգիտի դեպքում կան մի շարք օգտակար խորհուրդներ.

 

 

– Թարմ սխտորը մաքրել ու մանր կտրատել: Սխտորի քանակը պետք է կես բաժակ լինի: Այն լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել այնքան մեղր, որ սխտորը ծածկվի: Հետո այդ ամենը դնել մարմանդ կրակի վրա ու խառնել 20 րոպե, մինչեւ սխտորը լուծվի: Թողնել մի քիչ սառչի, հետո նորից դնել կրակին ու խառնել: Այդ օշարականման հեղուկին կարելի է խառնել մի քիչ եռացրած-սառեցրած ջուր ու պահել սառնարանում: Յուրաքանչյուր 1 ժամ հետո կարելի է խմել

1 ճաշի գդալ, մինչեւ հազն անցնի: Երեխաներին կարելի է տալ 1 թեյի գդալ:

– Շատ լավ է օգնում մոշի թերթիկների թուրմով ողողումը:

Մեզ համար աննկատ, բայց անփոխարինելի նշանակություն ունի քիթը: Մեր շնչած օդն այն խոնավացնում եւ տաքացնում է, իր վրա է վերցնում մեր օրգանիզմ ներխուժող փոշու մի մասը: Զգացողության շնորհիվ ստուգում է օդը, եւ երբ մենք խոսում ենք, ապահովում է մեր ձայնի հնչեղությունը: Ամեն օր քթի միջոցով մարդուն է հաղորդվում 10-20.000 լիտր օդ:

Եթե օդի ջերմաստիճանը 10 աստիճան է, ապա այն հաշված վայրկյանների ընթացքում քթի մեջ վերածվում է 30 աստիճանի ու խոնավանում: Շատ վիրուսներ կարող են առաջացնել լորձաթաղանթի բորբոքում, որը բժշկության մեջ անվանվում է «րինիտ»: Այն կարող է լինել մրսածությունից ու գրիպից հետո ու շարունակվել 7-10 օր` հիմնականում առանց հետեւանքների: Կան նաեւ «րինիտի» բուժման տարբերակներ.

– 1 ճաշի գդալ թարմ գազարի հյութը խառնել 1 ճաշի գդալ զեյթունի ձեթի հետ ու եռացնել ջրի գոլորշու վրա, հետո ավելացնել 2 կաթիլ սխտորի հյութ։ Այս խառնուրդը պետք է պատրաստել ամեն օր եւ օգտագործել թարմ վիճակում: Օրը 3-4 անգամ պետք է այն կաթեցնել քթանցքերում` 1 կաթիլից: Այս դեպքում բազուկի հյութը եւս շատ լավ օգնում է: Կարելի է ավելացնել մեղր:

– 6 մաս չիչխանի յուղը խառնել 4 մաս կալենդուլայի հյութի, 3 մաս հալած կակաոյի յուղի, 2 մաս մեղրի ու 1 մաս մեղրամոմի հետ: Բամբակը թաթախել այս խառնուրդով ու պահել քթանցքերում 20 րոպե:

 

 

Բոլորիս շատ հայտնի անգինան եւս շնչուղիների հիվանդություն է: Անգինա թարգմանաբար նշանակում է՝ «նեղություն»: Սովորաբար անգինան ցուրտ ու խոնավ եղանակի հիվանդություն է: Այս ինֆեկցիայի հարուցիչներն են ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերն ու պնեւմակոկերը: Այն ուղեկցվում է բկանցքի ուժեղ ցավով, որը դժվարացնում է կլման ակտը: Անգինայով ավելի հաճախ հիվանդանում են նշիկների քրոնիկական հիվանդություն ունեցողներն ու կարիեսով տառապողները: Մի քանի միջոց անգինան թեթեւացնելու համար.

– Խառնել հավասար քանակությամբ գազարի հյութ եւ ջուր, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր ու այս զանգվածով ողողել կոկորդը:

– Խառնել 1 ճաշի գդալ լուծվող սուրճն ու նույն քանակությամբ թթվեցրած կաթը, հետո ավելացնել 4-5 պճեղ ճզմած սխտոր, 2 ճաշի գդալ մեղր ու նույնքան եգիպտացորենի ալյուր, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Այնուհետեւ պարանոցին կոմպրեսներ դնել:

– Գլուխ սոխն անցկացնել քերիչով, գլուխը ծածկել սրբիչով, փակել աչքերն ու շնչել սոխի գոլորշին` պարբերաբար՝ քթով ու բերանով:

Կոկորդի սուր բորբոքումը` լարինգիտը, հաճախ առաջանում է մրսածության հետեւանքով: Հիվանդությունը կարող է ունենալ ալերգիկ բնույթ: Քրոնիկական բորբոքում լինում է ձայնալարերի ծանրաբեռնվածության արդյունքում` ուսուցիչների, երգիչների մոտ, սիգարետի ծխից եւ այլն: Լարինգիտի դեպքում շատ լավ օգնում է.

– 100 գր. գազարը եփել 0,5 լիտր կաթի մեջ մինչեւ պատրաստ լինելը, հետո քամել: Խմել փոքր կումերով ու նաեւ ողողել կոկորդն այդ պատրաստուկով այնքան ժամանակ՝ մինչեւ ձայնալարերը կփափկեն:

– Խզված ձայնի ժամանակ, հատկապես երգիչների մոտ օգտակար է, ինչքան հնարավոր է, գոլորշու վրա եփած սխտոր ուտել:

– Թարմ եզանլեզվի տերեւների հյութը խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ ու եփել 20 րոպե: Ընդունել 1 ճաշի գդալից՝ օրը 3 անգամ:

Սուր քրոնիկական սինուսիտը քթի հավելյալ խոռոչների հիվանդություն է` հայմորային, ճակատային, սեպաձեւ: Հավելյալ խոռոչները եւս պատված են լորձաթաղանթով, այդ պատճառով էլ սովորական հարբուխը նույնիսկ չի խնայում այդ խոռոչները: Խոռոչների մեջ ինֆեկցիան ընկնում է քթից կամ ատամներից: Սինուսիտը շատ հաճախ առաջացնում է գլխացավեր: Սինուսիտին օգնում է.

– Օրը 2 անգամ առավոտյան ու երեկոյան կաթեցնել 5-ական կաթիլ ուղտափշի թարմ հյութ՝ 10 օր տեւողությամբ: Բույսի մեջ մեծ քանակությամբ ինսուլինի առկայությունն օգնում հայմորիտի բուժմանը:

– Վերցնել 15 գր. եզանլեզվի թերթիկներ, 10 գր. հազարաթերթիկի, ու 5 գր. ընկույզի թերթիկներ, 1 բաժակ եռացրած ջրով պատրաստել թուրմ: Այս թուրմով ինհալացիա անել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․