6 խոտաբույս և համեմունք՝ մազերի աճն ապահովելու համար




Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։

Ներկայացնում ենք մի քանի խոտաբույս և համեմունք, որոնք կօգնեն արագացնել մազերի աճը։

Ռոզմարին։


Մազերի աճը խթանելու համար ռոզմարինը լավագույն բույսերից է։ Այն օգտագործվում է մազաթափության, ինչպես նաև մազերի վաղաժամ սպիտակելը կանխարգելելու նպատակով։ Ամեն օր մազերը լվացեք ռոզմարինի ջրով, ինչը հնարավորություն կտա թարմացնել մազերի գույնը և դրանց ծավալ հաղորդել։

 

 

Ձիաձետ։


Այս բույսը մեծ քանակով կրեմնիում է պարունակում՝ հանքանյութ, որն ապահովում է մազերի, եղունգների և ոսկորների ամրությունը։ Ձիաձետը սնուցում է մազարմատները, ինչի արդյունքում կարող է դադարեցնել նաև մազաթափությունը։

Եղինջ։


Այս բույսը միացություններ է պարունակում, որոնք նպաստում են մազերի աճին։ Եղինջը ոչ միայն կանխարգելում է մազաթափությունը, այլև օգնում է սեբորեայի և թեփի դեպքում։ Եղինջը մեծ քանակով B, C, E վիտամիններ է պարունակում, ինչի շնորհիվ նվազեցնում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը։ Եղինջը խոչընդոտում է նաև մեծ քանակով ճարպի արտադրմանը և խթանում է արյան շրջանառությունը՝ նպաստելով մազերի ամրությանն ու փայլին։ Եղինջն օգնում է նաև գլխամաշկը հագեցնել թթվածնով։

Հինա։


Այս բույսից, ինչպես հայտնի է, ստանում են բնական ներկող միջոց։ Այն հնարավորություն է տալիս մազերին գույն հաղորդել ոչ ագրեսիվ միջոցով։ Հինան հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում այն դառնում է արդյունավետ միջոց՝ թեփի և սեբորեայի դեմ պայքարում։

Կարի։


Այս համեմունքը հատկապես օգտագործվում է արևելյան խոհանոցում։ Դրա կանաչ տերևներն օգտագործվում են քիմիական նյութերի ազդեցության հետևանքով առաջացած վնասվածքների ապաքինման համար։ Կարին եթերային յուղեր է պարունակում, որոնք սնուցում են մազերը։ Այն նաև մեծ քանակով բետա-կարոտին է պարունակում՝ սննդարար նյութ, որը նվազեցնում է մազաթափությունը, խթանում մազերի աճը։ Այն նպաստում է մելանինի արտադրությանը, մազերը սնուցում վիտամիններով ու հանքանյութերով, ինչպիսիք են պղինձը, երկաթը, ցինկը։

Դարչին։


Այս համեմունքն օգտագործվում է ոչ միայն սննդի ու ըմպելիքների պատրաստման ընթացքում։ Եթե մազերն ամուր չեն, հարկավոր է դարչին օգտագործել։ Դարչինը հականեխիչ հատկություն ունի, ինչի շնորհիվ կանխարգելում է գլխամաշկի հիվանդությունները, օգնում ազատվել բակտերիաներից ու միկրոօրգանիզմներից, որոնք նպաստում են մազաթափությանը։ Դարչինը խթանում է նաև արյան շրջանառությունը մազերի ֆոլիկուլներում, ինչի արդյունքում ապահովում է խիտ և փայլուն մազեր։

Հիշեք. որ կարևոր է նաև մազերի ներքին սնուցումը։ Այդ նպատակով սննդակարգ ներառեք ձուկ, յոգուրտ, վարսակ և այլ օգտակար մթերքներ։ Հնարավորության սահմաններում խուսափեք քիմիական միջոցների օգտագործումից. սրանք թուլացնում են մազերը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․