4-ամյա աղջնակի հայրը խնդրում է, հորդորում է բոլոր ծնողներին թույլ չտալ իր սխալը, նա խորհուրդ է տալիս արգելել երեխաներին օգտվել սմարթֆոնից, ինչի պատճառով նրա դուստրը կարող էր կուրանալ:
Աղջնակն առավոտից մինչև երեկո 2 տարի շարունակ խաղում էր սմարթֆոնով:
Ոչ մայրը, ոչ հայրը նրան չէին արգելում, նույնիսկ ուրախ էին, որ կարող էին հանգիստ զբաղվել իրենց գործերով:
Եվ ահա թե ինչ հետևանք ունեցավ դա:
Երեխայի տեսողությունը սկսեց վատանալ, նրան նշանակեցին հատուկ ակնոցներ, սակայն դա ոչ մի բանով չօգնեց, երեխայի տեսողությունը աստիճանաբար թուլանում էր:
Եվ բժիշկներն ախտորոշեցին ՝ ամբլիոպիա՝ ծույլ աչք:
Այս հիվանդության դեպում աչքերից մեկն ընդհանրապես չի մասնակցում տեսողական գործընթացին:
Երեխայի աչքը վիրահատեցին, բարեբախտաբար վիրահատությունը բարեհաջող անցավ և երեխայի տեսողությունը վերականգնվեց:
Բայց բժիշկները նախազգուշացրել են, որ աղջիկն այլևս չի կարող օգտվել ոչ հեռախոսից, ոչ համակարգչից: