Մեղրը՝ դարչինի հետ․ համադրություն, որն ավելի քան 15 հիվանդություն է բուժում




Մեղրի և դարչինի խառնուրդը յուրօրինակ միջոց է շատ հիվանդությունների դեմ։ Այս երկու բաղադրիչները կատարյալ կերպով համադրվում են իրար հետ և շատ առավելություններ ունեն։

Բնական մեղրի ոչ մեծ քանակությունը օգտակար է նույնիսկ շաքարախտով հիվանդներին, իսկ դարչինը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։

1. Ամրացնում է իմունիտետը։ Մեղրի և դարչինի ամենօրյա օգտագործումը պաշտպանում է օրգանիզմը վնասակար բակտերիաներից և վարակներից։



2. Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ 2 ճ/գ մեղրև և 3 թ/գ դարչինը՝ լուծված 500 մլ ջրի մեջ, կարող են 2 ժամում արյան մեջ նվազեցնել խոլեստերինի մակարդակը 10%-ով։

3. Օգնում է ազատվել մրսածությունից։ Այս խառնուրդի շնորհիվ երեք օրում կազատվեք ուժեղ մրսածությունից և նաև քրոնիկ հազից։
4. Օգնում է ազատվել գրիպից կամ կանխարգելել այն։

5. Թեթևացնում է ատամնացավը։ 5 ճ/գ մեղրը և 1 ճ/գ դարչինը խառնեք և դրեք ցավող մասին։ Օրական երեք անգամ կրկնեք սա և ստիպված չեք լինի ուժեղ ցավազրկողներ խմել։

6. Կարգավորում է ստամոքսի աշխատանքը։ Խառնեք դարչինը 2 ճ/գ մեղրի հետ և ընդունեք այս խառնուրդն ամեն ուտելուց առաջ։ Սա կազատի ձեզ բարձր թթվայնությունից և կօգնի ստամոքսին մարսել ծանր սնունդը։

7. Թեթևացնում է արթրիտի ախտանշանները։ Եթե տառապում եք արթրիտով, կանոնավոր կերպով օգտագործեք այս խառնուրդը. 1 բաժակ եռացրած ջրի մեջ խառնեք 2 ճ/գ մեղր և 1 ճ/գ դարչին։ Կոպենհագենի համալսարանի գիտնականները նախաճաշից առաջ իրենց 200 հիվանդների տվել են այս խառնուրդը: Մեկ շաբաթվա ընթացքում ցավից ազատվել է մասնակիցների 73%-ը։ Մեկ ամիս անց նրանք, ովքեր բարդությունների պատճառով չէին կարողանում քայլել, ոտքի են կանգնել։
8. Մեղրի և դարչինի խառնուրդը բուժում է ստամոքսի խոցը և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։

9. Ազատում է կոկորդի ցավից։ 1 ճ/գ մեղրը խառնեք մի քիչ դարչինի հետ և խմեք ամեն երեք ժամը մեկ։

10. Պայքարում է սրտի հիվանդությունների դեմ։ Մեղրի և դարչինի խառնուրդն օգտագործեք մուրաբայի փոխարեն, քսեք հացին և դրանով նախաճաշեք։ Այն կնվազեցնի խոլեստերինի մակարդակը, որն էլ սրտի հիվանդությունների պատճառն է հանդիսանում։

11. Օգնում է ազատվել փքվածությունից։

12. Նպաստում է նիհարելուն։ Խառնեք դարչինն ու մեղրը եռացրած ջրի մեջ և ամեն առավոտ խմեք սոված փորին նախաճաշից կես ժամ առաջ։ Այն կօգնի այրել ավելորդ կալորիաները։

13. Վերացնում է հոգնածությունը, էներգիա է տալիս և լավացնում է հիշողությունն ու ուշադրությունը։ Դրա համար կես թեյի գդալ մեղրը խառնեք մի քիչ դարչինի հետ մեկ բաժակ ջրի մեջ և օրական երկու անգամ խմեք այն՝ առավոտյան և երեկոյան։ Մեկ շաբաթից կզգաք տարբերությունը։

14. Պայքարում է միզասեռական վարակների դեմ։ Մի քիչ մեղր և դարչին լուծեք գոլ ջրի մեջ և խմեք այն ամեն օր։

15. Մաքրում է պզուկներից։ Մեղրն ու դարչինը խառնեք և քսեք մաշկի պրոբլեմային հատվածների վրա, եթե, իհարկե, ալերգիա չունեք։ Առավոտյան լվացեք։ Շուտով ձեր պզուկները կչորանան և կանհետանան։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․