Երկիր, որտեղ բժշկությունն ու կրթությունը անվճար են, չկա ոչ մի Մակդոնալդս, իսկ տան դռները չեն կողպում





Այսօր կպատմենք մի երկրի մասին, որտեղ կյանքը անիրական երազի է նման։

Այս երկիրը Իսլանդիա է կոչվում։ Այն այդքան էլ հայտնի չէ, որքան այլ պետությունները, սակայն ավելի լուրջ ուշադրության է արժանի և՝ ահա թե ինչու։

Իսլանդիան 350000 բնակչություն ունի (2018թ․)։ Այստեղ բոլորն իրար գիտեն․ այդ պատճառով էլ տնից դուրս գալիս դուռը կողպելու կամ մեքենայի բանալին հանելու կարիք չկա։ Այստեղ երեխաներին մանկասայլակով հանգիստ թողնում են խանութի մոտ և ներս մտնում։

Նախկին սիրահարները բաժանվելուց հետո լավ ընկերներ են մնում, քանի որ իրենց բոլոր ընկերներն ընդհանուր են։ Իսլանդիայում չկա «Մաքդոնալդս» արագ սննդի ոչ մի ռեստորան. դրանցից վերջինը փակվել է 2008 թվականին։

Իսլանդացիները շատ են սիրում կարդալ և համարվում են աշխարհի ամենակարդացող ժողովուրդը։

Այստեղ աշխատանքի ընդունվելիս երաշխավորագիր նախկին գործատուից չի պահանջվում, քանի որ մարդիկ իրար հավատում են և երբեք չեն ստուգի նշված տեղեկատվությունը։

Իսլանդիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ մարդիկ առցանց ռեժիմով են քվեարկում։

Այս երկիրը շատ պահպանողական է համարվում. տեղի բնակիչները շատ լուրջ են վերաբերվում ամուսնությանն ու ընտանեկան ավանդույթներին։ Միևնույն ժամանակ, սակայն, հանդուրժող ու հարգալից են միմյանց նկատմամբ։ Այդ պատճառով էլ միասեռ ամուսնությունների օրինականացումն այստեղ շատ հանգիստ ընդունվեց։

Իսլանդիայում չկա բանակ։ Եթե քաղաքացիներից ինչ-որ մեկն ուզում է ծառայել, կարող է միանալ Նորվեգիայի բանակին՝ երկու երկրների միջև պայմանագրի շրջանակներում։

Բոլոր դպրոցներն ու մյուս կրթական հաստատություններն այստեղ անվճար են։

Իսլանդիայում չկան մասնավոր հիվանդանոցներ, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը։ Պետական հիվանդանոցները բնակչությանն անվճար բարձրակարգ բժշկական ծառայություն են մատուցում։

Այս երկրում կենտրոնացված ջեռուցման համակարգ է օգտագործվում, բայց կարևորն այն է, որ ծառայությունը բնակիչներին անվճար է տրամադրվում։

Ամեն տարի Իսլանդիան հայտնվում է ամենաբարձր կենսամակարդակով երկրների տասնյակում։ Ահա այսպիսի փոքրիկ և զարմանահրաշ երկիր է Իսլանդիան։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․