Վահանաձև գեղձի աշխատանքը մեծապես ազդում է առողջության և ինքնազգացողության վրա: Գեղձի աշխատանքի նույնիսկ ամենափոքր խանգարումը կարող է էական ազդեցություն ունենալ համակարգերի և օրգանների աշխատանքի վրա:
Տեղեկացված եղեք հիվանդության պատմությանը:
Վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների հակված լինելը փոխանցվում է ժառանգաբար: Եթե մերձավոր ազգականները տառապում են վահանաձև գեղձի, էնդոկրին համակարգի այլ խանգարումներով, շաքարային դիաբետով, հարկավոր է պարբերաբար զննություն անցնել:
Վերահսկեք գեղձի վիճակը:
Հարկավոր է վերահսկել թիրեոտրոպ հորմոնի մակարդակը: Եթե մշտական հոգնածություն եք զգում, քաշն անբացատրելիորեն ավելանում է կամ պակասում, տրամադրությունը հաճախ է փոփոխվում, նկատվում է փորկապություն, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձը, թիրեոտրոպ հորմոնի մակարդակը: Եթե փոփոխություններ եք զգում նաև իրանի հատվածում, խորհուրդ է տրվում ուլտրաձայնային հետազոտություն անցնել:
Վերահսկեք յոդի մակարդակը:
Վահանաձև գեղձի բնականոն աշխատանքի համար յոդ է հարկավոր: Սովորաբար օրգանիզմն այն ստանում է սննդի միջոցով: Հարկավոր է հաշվի առնել, որ յոդի մակարդակի բավարար կամ անբավարար լինելը կարող է ստուգվել համապատասխան հետազոտությունների միջոցով: Յոդի ավելորդ մակարդակը վահանաձև գեղձի համար նույնքան վտանգավոր է, որքան դրա անբավարար մակարդակը: Հետևաբար՝ ոչ մի դեպքում չի կարելի առանց բժշկի նշանակման հավելումներ ընդունել:
Մի հրաժարվեք բանջարեղենից:
Վահանաձև գեղձի առողջության հետ կապված տարածված միֆերից մեկն այն է, թե խաչածաղկավորների օգտագործումը կարող է վնասել այս օրգանի աշխատանքին: Իրականում դրանք կարող են վնասել գեղձին, եթե չափազանց շատ օգտագործեք՝ օրվա ընթացքում մի քանի կիլոգրամ: