Ինչ կլինի օրգանիզմիդ հետ, եթե ԸՆԿՈՒՅԶ+ՄԵՂՐ խառնուրդ օգտագործես այս բաղադրատոմսով




Ընկույզի և մեղրի օգտակարության մասին վաղուց է հայտնի: Այս երկու բաղադրիչների համադրությունը հրաշալի համ ունի և գերազանց է ազդում ուղեղի աշխատանքի վրա:

Բաղադրությունը

Ընկույզ՝ 100 գ
Մեղր՝ 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

1. Ընկույզը պետք է մանրացնել, որովհետև այն առանց մանրացնելու լավ չի մարսվում ստամոքսում: Որպեսզի նրա մեջ առկա բոլոր օգտակար տարրերը ամբողջովին յուրացվեն օրգանիզմի կողմից, անհրաժեշտ է ընկույզը փոշու վերածել բլենդերի կամ սրճաղացի միջոցով և խառնել մեղրին:

Խառնուրդը օգտագործել օրը երեք անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ:

2. 2 բաժին ընկույզը խառնել 1 բաժին մեղրին, լցնել ապակե տարայի մեջ: Օգտագործել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ, 1 ճաշի գդալ: Շատ կարևոր է, որ ընկույզը լավ ծամեք, հակառակ դեպքում այն ամբողջովին չի յուրացվի օրգանիզմի կողմից:

Խառնուրդի օգտակարությունը

1. Բարձրացնում է դիմադրողականությունը

Խառնուրդի մեջ առկա յոդը, վիտամինները և միկրոէլեմենտները թույլ են տալիս պայքարել զանազան վարակների դեմ:

2. Հիվանդությունից հետո արագ վերականգնում է օրգանիզմը:

Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել այն նույնիսկ սրտի կաթվածից հետո: Ընկույզի մեջ առկա մագնեզիումը լայնացնում է անոթները:

3. Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը

Երկաթը, պղինձը, կոբալտը, ցինկը և վիտամին B6-ը օգնում են արյան մեջ էրիթրոցիտների՝ նոր բջիջների առաջացմանը:

4. Բուժում է անեմիան

Եթե դուք պարբերաբար օգտագործեք խառնուրդը, անեմիան ձեզ չի սպառնա:

5. Լավացնում է նյութափոխանակությունը

Բջջանյութի մեծ քանակությունը ընկույզի մեջ օգնում է նյութափոխանակության ակտիվացմանը:

6. Ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը

B վիտամինի մեծ քանակության առկայությունը խառնուրդի մեջ օգնում է ուղեղի աշխատանքին:

Համարվում է, որ ամենաառողջարար ընկույզը բարակ կեղևով ընկույզն է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․