Սերը հուզիչ, անհավանական, գլուխ պտտեցնող զգացմունք է, ինչպես նաև՝ հիանալի ցավազրկող: Առաջարկում ենք սիրո մասին 7 անսպասելի հետաքրքիր փաստեր:
1. Մոնոգամ հարաբերություններ գոյություն ունեն ամբողջ կենդանական աշխարհում: Զուգընկեր ամբողջ կյանքի համար գտնում են ո՛չ միայն մարդիկ, այլև գայլերը, կարապները, ալբատրոսները և, նույնիսկ, տերմիտները: Եվ սա միայն ցուցակի սկիզբն է…
2. Լավ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է 4 րոպե: Հետազոտողները պարզել են, որ մարդը որոշում է ընդունում 4 րոպեում. դուր է գալիս դիմացի մարդը, թե՝ ոչ: Ավելին՝ ձայնի տոնը և արագությունն ավելի կարևոր են դառնում, քան՝ բառերը:
3. Երբ սիրահարները նայում են միմյանց աչքերին, նրանց սրտի զարկերը սինխրոն են դառնում: Դրան հասնելու համար բավական է 3 րոպե:
4. Սիրահարվածությունն ազդում է մարդու վրա այնպես, ինչպես կոկաինի դոզան: Սիրահարված մարդու օրգանիզմում առաջանում են բարդ քիմիական նյութեր, որոնք միաժամանակ ակտիվացնում են ուղեղի 12 շրջաններ և առաջացնում էյֆորիայի վիճակ:
5. Սերը հիանալի ցավազրկող է: Դա հնարավոր է օքսիտոցին հորմոնի շնորհիվ, որն ակտիվ արտադրվում է գրկախառնությունների ժամանակ: Հետաքրքիր է, որ ցավը կարող է նվազել, եթե ուղղակի նայում են սիրելիի նկարին:
6. Ենթագիտակցորեն մարդիկ զուգընկեր են ընտրում այնքան գրավչություն ունեցողին, որքան ունեն իրենք: Դա վերաբերում է ո՛չ միայն արտաքինին: Դրանք կարող են չեզոքացնել այնպիսի սոցիալական հատկությունները, ինչպիսիք են հարստությունը, հայտնիությունը և ինքնավստահությունը:
7. Մոտիկություն + կիրք + պարտականություն = կատարյալ սեր: Ամերիկացի հոգեբան Ռոբերտ Ստերնբերգը երկար տարիներ ուսումնասիրել է սիրային հարաբերությունների դինամիկան և մշակել սիրո եռանկյունային տեսությունը: Մոտիկությունն իր մեջ ներառում է միասնականության և հուզական կապվածության զգացումը: Պարտականությունը որոշումն է մնալ մարդու հետ երկար ժամանակով և կազմել ապագայի միասնական պլաններ: