Հայ ամենաոճային մայրիկների հնգյակը




Հայտնիների ինստագրյամյան էջերը այսօր լցված են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց փոքրիկների լուսանկարներով: Շատ հայտնիներ նույնիսկ առանձին էջեր են բացում, իրենց երեխաների համար և բլոգեր վարում:

Ձեզ ենք ներկայացնում ինստագրամյան հայ ամենաոճային մայրիկներին և իրենց ոճային փոքրիկներին:

1. Լուսինե Թովմասյան





Ոչ այնքան վաղուց «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանը՝ երկրորդ անգամ մայրիկ դարձավ: Իսկ իր առաջնեկի՝ Արիանայի հետ հաճախ լուսանկարներ է տեղադրում:

2. Դիանա Շատվերյան



Դիզայներ-ոճաբան Դիանա Շատվերյանը և իր դուստր Վիվիենը սիրում են ոճային լինել: Հաճախ է կարելի տեսնել նրանց նույնանման հագուստով:

3. Մանո Գրիգորյան


Մանո Գրիգորյանը և իր երկու ոճային դստրերը՝ Յանա և Եվա Գրիգորյանները նույնպես հետևում են նորաձևությանը: Յանան նաև մանկական բլոգ է վարում, որում ոճ է թելադրում իր հասակակիցներին:

4. Էմմի Բեջանյան


Երգչուհի Էմմի Բեջանյանը իր երկու որդիների հետ՝ Դաննիի և Մարտինի, հաճախ է լուսանկարներ տեղադրում Լոս Անջելեսում զբոսնելիս: Նրանք նույնպես ետ չեն մնում նորաձևությունից:

5. Վիկա Մարտիրոսյան


Ամարաս պարային համույթի ղեկավար՝ Վիկա Մարտիրոսյանը, իր դստերը՝ Նանուլին, ոչ միայն սովորեցնում է իր նման պարել, այլ նաև լինել նորաձև: Նանուլը միշտ տարբերվող կերպարներով է հանդես գալիս:

Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․