Ինչ կարող են ափի այս գծերն ասել սիրային կյանքի մասին. եթե դրանք համընկնում են, լավ բան կիմանաք․․․


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հիրոմանտիան մարդու բնավորությունը կամ ապագան ափի գծերից կարդալու արվեստ է։ Այս հնագույն արվեստը Չինաստանի, Հնդկաստանի ու Տիբեթի պատմության մեջ մեծ տեղ է զբաղեցրել։ Դրա փիլիսոփայությունն այն է, որ մեր կյանքը գծված է լինում նույնիսկ մինչև մեր ծնվելը, և էներգիան իր հետքը թողնում է մեր ձեռքերի ափի վրա։

Աշխարհում ամեն մարդ ունի իր պատմությունը, ու եթե գիտեք ինչպես կարդալ նրանց գծերը, կկարողանաք լավ դիտել նրանց կյանքը։

Ափի գիծն իրականում կարող են շատ բան պատմել ձեր սիրային կյանքի ու ամուսնության մասին, ինչի պատճառով էլ այն նաև հայտնի է որպես «ամուսնության գիծ»։

Հետևաբար, եթե ձեզ հետաքրքրում է՝ ինչպիսին է լինելու ձեր սիրային կյանքն ու ամուսնությունը, դուք կարղ եք անել այս պարզ վարժությունը։ Համեմատեք ձախ ձեռքը աջ ձեռքի հետ՝ երկու ափերը պարզելով ձեր դիմաց՝ ինչպես վերևի նկարում։




Եթե ձեր ձախ ձեռքի գիծը վերևում է, դուք սիրո համար պայքարող եք։
Դուք այն տեսակ մարդ եք, ով սիրում է լավ մարտահրավեր՝ որ ասպարեզում էլ այն լինի։ Ամեն մարտահրավեր դուք ընկալում եք որպես հնարավորություն՝ մյուսներին ցույց տալու, որ ունակ եք հաղթահարելու ամեն խոչընդոտ՝ հասնելու համար նրան, ինչ իսկապես ձերն է։

Հնարավոր է՝ մյուսները մտածեն, թե դուք ագրեսիվ եք, բայց սա պարզապես ցույց է տալիս՝ որքան կրքոտ ու կրակոտ կարող եք լինել, երբ խոսքը վերաբերում է սիրուն։

Ընդհանրապես, մարդիկ, ում ձախ ափի գիծն է ավելի վերևում, համարվում են չափազանց գեղեցիկ ու հմայիչ։

Եթե ձեր աջ ափի գիծն է ավելի վերևում, ձեր հոգին տարիքով մեծ է։
Դուք այնպիսի մեկն եք, ում հաճելի է տարիքով ավելի մեծ մարդկանց ընկերակցությունը։ Այս պատճառով հավանականությունը այն բանի, որ դուք կամուսնանաք մեկի հետ, ով ձեզնից շատ մեծ կլինի, բավականին բարձր է։ Դուք նաև ունեք հակվածություն՝ արհամարհելու ավանդական կանոններն ու դուրս գալու մարդկանց սահմանած շրջանակներից։ Ընդհանրապես նախընտրում եք անել այնպիսի բաներ, որ չի անում մարդկանց մեծ մասը։

Դուք նաև շատ անկեղծ եք՝ այն առումով, որ ամեն բան ասում եք այնպես, ինչպես կա։

Եթե երկու գծերն էլ համապատասխանում են, դուք մաքուր սիրտ ունեք։
Դուք այնքան անմեղ ու նուրբ եք, որքան գառնուկը։ Հաճախ մարդկանց օգնում եք հավատալ մարդասիրությանը։

Տեսնելով, թե որքան զգացմունքային դուք կարող եք լինել, մարդիկ հաճախ գալիս են ձեզ մոտ, երբ լավ չեն զգում իրենց։ Ինչ վերաբերում է ամուսնությանը, դուք հակված եք ամուսնանալու մեկի հետ, ով ընդունված է ձեր ամենամոտ ընկերների ու ընտանիքի կողմից։

Հանկարծակի փոփոխությունները ձեզ ստիպում են անհարմար զգալ։ Բայց, չնայած ամեն ինչին, դուք միշտ գտնում եք եղանակ՝ ամեն բան ավելի լավը դարձնելու համար։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․