Քաղցկեղով հիվանդ երիտասարդը հազալիս «թքել» է ուռուցքը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Անբուժելի հիվանդ բրիտանացի պատանին հայտնել է վիճակի զգալի բարելավման մասին այն բանից հետո, երբ «հազալով թքել է ուռուցքը»:

Բրիտանացի Սթիվեն Սատտոնը աշխարհին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Facebook-ում էջ է բացել «Սթիվենի պատմությունները» խորագրով եւ սկսել է գրել այն բաների մասին, որոնք նա կցանկանար հասցնել անել մահանալուց առաջ:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, ապրիլի 27-ին նրա մոտ հազ է սկսվել, որը անընդհատ ուժեղացել է, ապա Սթիվենը սկսել է խեղդվել: «Ես վախեցել էի եւ սարսափելի խուճապի էի մատնվել: Այնուհետեւ բերանիցս հանեցի օվալաձեւ կարմիր, չոր ինչ-որ բան»:

Ըստ պատանու, դրանից անմիջապես հետո նա սկսել է ավելի հեշտ շնչել: Հաջորդ մեկ ժամը նա եւս խեղդվելով հազում էր, հետո հազը լրիվ դադարեց: Միակ քիչ թե շատ խելամիտ բացատրությունը, որը տվել են բժիշկները նշված երեւույթին, դա այն է, որ Սթիվենը հազալով թքել է ուռուցքը:

19-ամյա բրիտանացին սոցիալական ցանցերով Teenage Cancer Trust պատանիների եւ դեռահասների հիմնադրամի համար ավելի քան 5մլն դոլար է հավաքել: Միջոցների հավաքմանը մասնակցել է 122 000-ից ավելի մարդի, այդ թվում՝ այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սթիվեն Ֆրայը եւ Ռասսել Բրենդը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․