YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Սա տնտեսուհիներին շատ պետք կգա. Փափուկ և ձեռքերին չկպչող խմոր` կարկանդակներ և պիցցա պատրաստելու համար
Բաղադրամասեր
4 բաժակ ալյուր,
2 ճաշի գդալ շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ,
500 մլ կաթ (կարող է լինել ինչպես տաք, այնպես էլ օգտագործել սառը, արդյունքը նույն է )
11 գրամ չոր խմորիչ
Պատրաստման եղանակը
Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև միատարր զանգված դառնա: Ստացված զանգվածը դնել տոպրակի մեջ և տեղափոխել սառնարան 2 ժամով:
Երկու ժամ անց հանել սառնարանից, թեթև գլորել ալյուրի մեջ, բաժանել փոքրիկ գնդիկների, բացել գնդիկները գրտնակով և մեջը դնել խճողակ (ըստ Ձեր ցանկության) և տապակել բուսական յուղի մեջ:
Պիցցայի համար խմորը բաժանալ Ձեր նախընտրած մեծության և գրտնակել, վրան ձեթ քսել, մայոնեզի և տոմատի խառնուրդ: Լցնել Ձեր ցանկացած մթերքները: Թխել ջեռոցում մոտ 20 րոպե: