Ինչով է պայմանավորված լինում երեխայի նմանությունը ծնողներից որևէ մեկին


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Երեխայի ծնվելու պահից ծնողները և մյուս բոլոր բարեկամներն ու հարազատները փորձում են հասկանալ, թե ծնողներից ում է նա նման: Ոմանք կարծում են, որ փոքրիկն ունի հոր դիմագծերը, ոմանց կարծիքով էլ՝ մոր:

Սակայն նորածինները շատ արագ են փոխվում, ուստի նրանց նմանությունը ծնողներից որևէ մեկին կարելի է որոշել միայն քիչ թե շատ մեծ տարիքում: Ընդ որում՝ այդ ամբողջ ընթացքում մեծահասակները չեն դադարում զարմանալ, թե ինչու է երեխան ավելի շատ նման ծնողներից մեկին և ոչ մյուսին:

Ամեն ինչ՝ և՛ արտաքինը, և՛ բնավորությունը, և՛ նույնիսկ այն, թե ինչպես է հետագայում մարդն իր կյանքի կարևոր որոշումները կայացնելու, կախված է գեներից, որոնք նա հավասար քանակությամբ ստանում է մորից ու հորից: Սակայն նույն կերպ ծնողներից յուրաքանչյուրն իր գեների 50%-ը ստացել է մորից, 50-ը հորից, և այդպես շարունակ: Այս ամենի պատճառով մարդու բջիջիներում պարունակվում է մի ամբողջ գենետիկ կոկտեյլ:

Գեները լինում են դոմինատ ու ռեցեսիվ: Մարդկանց դոմինանտ գեների շարքին են դասվում լավ տեսողության ու լսողության, մուգ մազերի, գլյուկոզայի ճիշտ յուրացման և հազարավոր այլ գծերի համար պատասխանատու գեները: Մարդկանց մեծ մասը համապատասխանում է միլիոնավոր տարիների ընթացքում էվոլյուցիայի արդյունքում տեսակավորված հատկություններին:

Ռեցեսիվ են կուրության, խլության, ձախլիկության, շեկության և այլ հատկանիշների համար պատասխանատու գեները: Ընդ որում՝ նման հատկանիշներով մարդիկ շատ ավելի քիչ են: Այդ դոմինանտ ու ռեցեսիվ գեները որոշում են նոր սերնդի բոլոր հատկանիշները:

Յուրաքանչյուր ցեղ ունի իրեն հատուկ դոմինանտ ու ռեցեսիվ գեները: Օրինակ՝ հոր ցեղում դոմինանտ կարող են լինել կարմիր մազերի և պեպենների գենը: Եթե շիկահեր ու սպիտակամաշկ մոր ԴՆԹ-ի մեջ կա նմանատիպ ռեցեսիվ գեն, ապա այդ զույգի երեխաների մեծ մասը կլինեն կարմրահեր ու պեպեններով:

Շիկահեր ու սպիտակամաշկ երեխաները կլինեն բացարձակ փոքրամասնություն: Նաև մեծ է հավանակությունը, որ երեխաները կլինեն կարմրահեր, սպիտակամաշկ ու առանց պեպենների:

Եթե նույնիսկ մայրը չունենա կարմիր մազերի և պեպենների գենը, միևնույն է նրա 4 երեխաներից մեկն անկասկած կնմանվի կարմրահեր հայրիկին:

Գոյություն ունի գենետիկայի մի օրենք համաձայն որի՝ յուրաքանչյուր ծնողի դոմինանտ գենը դրսևորվում է 1:2:1 հարաբերակցությամբ (հերթականությունը նշանակություն չունի), ինչը նշանակում է, որ երեխաներից մեկը կլինի կարմրահեր ու պեպեններով, մյուսը սպիտակամաշկ ու շիկահեր և ևս երկուսը կունենան երկու ծնողներից ժառանգած գծեր: Ընդ որում՝ հաշվի են առնվում բոլոր պտուղները՝ այդ թվում նաև ընդհատված հղիությունները, քանի որ խաչասերումն արդեն տեղի է ունեցել:

Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ռեցեսիվ ու դոմինանտ գեները մարդու ԴՆԹ-ում բազմաթիվ են լինում, ուստի հնարավոր համադրությունները նույնպես կարող է բազմաթիվ լինել: Միայն «ամենաուժեղ» գեները կդրսևորվեն և նկատելի կլինեն երեխայի արտաքինի ու բնավորության մեջ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․