Վարսակով դիմակը՝ տոնային կրեմի փոխարեն. Պետք չէ կոսմետիկայով վնասել դեմքի գեղեցկություն


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Այսպիսի գործընթացից հետո դուք չեք ճանաչի ձեր մաշկը: Ոչ մի սև կետ, բորբոքումներ, կարմրություն, իսկ ամենակարևորը` այլևս կարիք չի լինի որևէ բան թաքցնել տոնային կրեմի տակ:

Վարսակը կօգնի ազատվել մաշկի տարբեր խնդիրներից, այդ պատճառով խորհուրդ է տրվում այն ամեն օր օգտագործել:

Եվ այսպես, ինչպե՞ս այն օգտագործել:

Վերցնում եք վարսակի փաթիլներ կամ աղացած, կամ ամբողջական՝ կարևոր չէ:

Սեղմում եք ձեռքերի մեջ և մտցնում գոլ ջրի հոսքի տակ մոտ մեկ րոպե:

Վերցնում եք թրջված փաթիլները և զգուշորեն մերսում եք ձեր դեմքն այնպես, ինչպես անում եք սկրաբ օգտագործելիս:

Մի քանի վայրկյան անց կզգաք, թե ինչպես է այն փրփրում և մաքրում մաշկը:

Եթե դրանից հետո ձեր մաշկի վրա կարմրությունն ավելի է ուժեղացել և թեփոտել է, մի անհանգստացեք, ձեր մաշկը պարզապես հեռացնում է վնասակար նյութերը:

Վարսակի փաթիլներով կարելի է լվացվել առավոտյան և քնելուց առաջ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․