Այրին արցունքն աչքերին նայում էր հարսանեկան լուսանկարները, երբ հանկարծ ինչ-որ տարօրինակ բան նկատեց


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հարսանիքից հետո բրիտանացի Էմմա և Ջասթին Կոտիյարներն ամենաերջանիկն էին աշխարհում:

2 ամիս նրանք պատրաստվում էին ճամփորդել աշխարհում, ուրախանալ կյանքով և իրենց ամուսնությամբ:

Մի առավոտ տարօրինակ բան տեղի ունեցավ. երբ Էմման մտավ իրենց սենյակ, Ջասթինը բղավեց, որ նա դուրս գա:

Նա պարզապես չճանաչեց իր կնոջը, ով հղիության 7-րդ ամսում էր:

Այդքանով մեղրամիսը վերջացավ:

Զույգը տուն վերադարձավ և անմիջապես բժշկի գնաց:

Զննությունից հետո պարզվեց, որ Ջասթինը գլխուղեղի ագրեսիվ և մահացու ուռուցք ունի:

Բժիշկներն ասում էին, որ վիրահատությունից և քիմիաթերապիայից հետո լավագույն դեպքում տղամարդը կկարողանա առավելագույնը 2 տարի ապրել:

Սթրեսի պատճառով Էմման ժամանակից 5 շաբաթ շուտ ծննդաբերեց, բայց փոքրիկ Միայի հետ ամեն ինչ լավ էր:

Այդ օրը Ջասթինին սկսեցին քիմիաթերապիա անել:

4 ամիս անց զննությունը ցույց տվեց, որ Ջասթինի ուռուցքը մեծացել է և մետաստազներ ունի:

Դա քաղցկեղի ամենաագրսիվ զարգացումն էր, որին բախվել էին Ջասթինի բժիշկները պրակտիկայի վերջին 10 տարում:

2015 թ. հոկտեմբերին բժիշկներն ասացին, որ Ջասթինին մոտ 2 շաբաթ է մնացել ապրելու և խորհուրդ տվեցին նրան տուն տանել:

Սակայն Ջասթինը կարողացավ ևս 7 ամիս ապրել:

Այդ ընթացքում նա նշեց իր 30-ամյակը: Ամուսնու մահից հետո Էմման սկսեց շատ ժամանակ հատկացնել քաղցկեղի դեմ պայքարող տարբեր կազմակերպությունների:

Նա ուզում է, որ հնարավորինս շատ մարդ փրկվի այդ հիվանդությունից. որքան վաղ այն հայտնաբերվի, այնքան փրկության հնարավորությունը մեծ է: Հիմա կինն ասում է, որ դեռևս հարսանիքից առաջ նկատում էր Ջասթինի տարօրինակ վարքը, ինչը խոսում էր նրա հիվանդության մասին:

Բայց այն ժամանակ ամեն ինչ վերագրում էին նախաամուսնական 7/9 հուզմունքին: Բացի դրանից՝ Էմման հարսանեկան լուսանկարները նայելիս նկատեց, որ իր ամուսնու այտերից մեկը մի քիչ կախված է: Դա նույնպես հիվանդության նշան է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․