9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում





Ամեն օր մենք շատ իրեր ենք օգտագործում, օրինակ՝ սովորական գրիչ, և չենք էլ իմանում, թե դրա այս կամ այն մասերն ինչու հենց այդ ձևն ունեն։ Երբևէ մտածե՞լ եք, օրինակ, թե ինչու են գրիչների կափարիչները շատ հաճախ անցքերով արվում։



  • Համակարգչի ստեղների ուռուցիկ գծերը A և O տառերի և 5 թվի վրա պետք են, որպեսզի առանց տեսնելու կարողանանք գտնել անհրաժեշտ ստեղները։

  • Ջինսերի գրպանների ամրակներն առաջին անգամ XIX դարի երկրորդ կեսին են հայտնվել։ Դրանք ամրացնում էին գրպանների կարերի միացման մասերում, այնպես որ կարելի էր գրպաններում շատ ծանր իրեր կրել առանց վախենալու, որ դրանք կպատռվեն։ Հիմա դրանք պարզապես դեկորատիվ բնույթ են կրում։

  • Ջինսերի փոքրիկ գրպանիկն ի սկզբանե նախատեսված է եղել ժամացույցի, մետաղադրամների, ոսկու կամ կրակայրիչի համար։

  • Ուտելու փայտիկների իրար կպած մասը սովորաբար առկա է էժանագին մեկանգամյա օգտագործման փայտիկների վրա։ Դա ցույց է տալիս, որ փայտիկներն օգտագործված չեն։

  • Վերնաշապիկի մեջքին գտնվող օղակը հիմա դեկորատիվ բնույթ է կրում, բայց ի սկզբանե այն ստեղծվել է որպես կախիչ։

  • Գրիչի կափարիչի վրա եղած անցքը նրա համար է, որպեսզի երեխաներն, այն պատահաբար կուլ տալով, չխեղդվեն։

  • Սպագետիի գդալի վրայի անցքը ջուրը թափելու համար է, սակայն վերջին ժամանակներս այն այնպիսի չափսի են պատրաստում, որ դրանով հնարավոր լինի չափել սպագետիի՝ մեկ հոգու չափաբաժինը։

  • Կեդերի վրայի անցքերը. նույնպես կարևոր գործառույթ ունեն։ Դրանցից հիմնականը ոտնաթաթի օդափոխումն է։ Սակայն դրանք ևս մեկ նշանակություն ունեն. դրանց միջով անցնում է կոշիկի կապը, որպեսզի այն ավելի ամուր մնա ոտքի վրա։ Հենց այդպես էին հարյուր տարի առաջ անում բասկետբոլիստները, որոնց համար որ ստեղծվել էին կեդերը։

  • Ռետինի կապույտ հատվածը, որն ավելի կոշտ է, նախատեսված է ամուր թղթի վրայից կոշտ մատիտը մաքրելու համար։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․