7 անկրկնելի սոուսներ, որոնք ձեր կերակուրները պրոֆեսիոնալ մակարդակի կհասցնեն





Այսօր սոուսներից ամենատարածվածը մայոնեզը և կետչուպն են, որոնք ոմանց արդեն հոգնեցրել են:

Բացի այդ՝ կետչուպը վաղուց արդեն վնասակար մթերքների շարքին է դասվում, իսկ շոգ եղանակին կարելի է թունավորվել մայոնեզից:

Առաջարկում ենք սոուսների 7 բաղադրատոմս, որոնք իրենց համային առանձնահատկություններով գերազանցում են մայոնեզին և կետչուպին:

1․ Իսպանական սոուս՝ սալսա

15 հատ չերի տեսակի լոլիկ
1 շերտ սխտոր
20 գ կանաչ սոխ
20 գ սամիթ
1 թեյի գդալ բուրավետ քացախ
1 ճաշի գդալ տոմատի մածուկ
1 ճաշի գդալ զեյթունի յուղ
Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լոլիկը, սոխը և սամիթը լվանալ:
Բլենդերով հարել լոլիկը, սոխը, սխտորը և սամիթը:
Այնուհետև ավելացնել քացախը, տոմատի մածուկը և յուղը:
Համեմել աղով և պղպեղով:

2․ Աղցանի սոուս

3 ճ/գ զեյթունի յուղ
2 ճ/գ բուրավետ քացախ
1 շերտ սխտոր
Աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սխտորի շերտը մանրացնել:
Փոքր տարայի մեջ լցնել զեյթունի յուղն ու քացախը, ավելացնել սխտորը և լավ խառնել:
Ավելացնել աղը և պղպեղը, տարայի բերանը փակել և թափահարել:
Սոուսը ավելացնել բանջարեղենային աղցանին:

3․ Սամիթով սոուս

20 գ սամիթ
6 շերտ սխտոր
1 կիտրոն
½ թեյի գդալ կիտրոնի կեղև
100 մգ զեյթունի յուղ
Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սամիթը մանր կտրատել, կիտրոնի կեղևը հեռացնել, կիտրոնը լավ քամել:
Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:
Պատրաստի սոուսը լցնել տարայի մեջ: Այս սոուսը շատ հարմար է օգտագործել մսեղենի և ձկնեղենի հետ:

4․ Սոուս ցաձիկի

2 շերտ սխտոր
1 վարունգ
125 մգ յոգուրտ
1 ճ/գ զեյթունի յուղ
1 ճ/գ կիտրոնի հյութ
20 գ մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սխտորը մանրացնել, վարունգը քերիչով անցկացնել:
Մաղադանոսը մանր կտրատել:
Բոլոր բաղադրիչները լավ խառնել թասի մեջ:
Հունաստանում առանց ցաձիկի սոուսի ոչ մի ճաշկերույթ չի անցնում:

5․ Քաղցրաթթու սոուս

4 ճ/գ ջուր
1 թ/գ եգիպտացորենի ալյուր
2 ճ/գ շաքարավազ
2 ճ/գ քացախ
1 ճ/գ տոմատի մածուկ
1 ճ/գ սոյայի սոուս
3 ճ/գ նարնջի հյութ

Պատրաստման եղանակը

1. Ոչ մեծ տարայի մեջ եռացրած ջրով բացել եգիպտացորենի ալյուրը:
2. Մետաղե կաթսայի մեջ խառնել շաքարավազը, քացախը, տոմատի մածուկը, սոյայի սոուսը և նարնջի հյութը:
3. Եգիպտացորենի ալյուրի խառնուրդը լցնել կաթսայի մեջ և կաթսան դնել կրակին: Եռալուց հետո կաթսան վերցնել գազօջախից:
4. Սոուսը մատուցվում է տաք վիճակում: Հարմար է եփած կամ տապակած մսի հետ:

6․ Սոուս պեստո

60 գ ռեհան
2 շերտ սխտոր
50 գ պարմեզան
3 ճ/գ սոճընկույզ
100 մգ զեյթունի յուղ
Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Լվանալ և չորացնել ռեհանը: Սխտորը խոշոր կտրատել:
2. Փոքրիկ քերիչով անցկացնել պարմեզան պանիրը:
3. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, միայն զեյթունի յուղը լցնել 1/3 մասով:
4. Սոուս պեստոյին աստիճանաբար ավելացնել մնացած զեյթունի յուղը անհրաժեշտ խտությունը ստանալու համար:

7․ Պանրով սոուս

200 գ հալած պանիր
10 մգ բուսական յուղ
200 մգ սերուցք
3 ճաշի գդալ սոճընկույզ
50 գ պինդ պանիր
Համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Պինդ պանիրը անցկացնել քերիչով:
2. Փոքրիկ կաթսայի մեջ խառնել հալած պանիրը, բուսայուղը և սերուցքը: Խառնուրդը մարմանդ կրակի վրա տաքացնել մինչև եռման աստիճան:
3. Կրակը բարձրացնել և սոուսի մեջ լցնել պինդ պանիրը և համեմունքները: Եվս 3 րոպե եռացնել և վերցնել կրակից:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․