Ինչի համար են ձեռքի վրա կրում 7 հանգույցով Կարմիր թելը




Այսօր կարմիր թելը շատերի ձեռքին կարելի է տեսնել։ Ոմանք կրում են այն չար աչքի դեմ, մյուսները՝ հարստության համար, երրորդները պարզապես մտածում են, որ թե նորաձև է։

Եվ ահա եկել է այդ պահը․ դուք կարմիր թել եք գնել և ցանկանում եք այն կապել ձեր ձեռքին։ Ինչպես ճիշտ անել դա և ինչու են բոլորը թալիսմանի վրա 7 հանգույց կապում։ Ինչու ոչ երեք, կամ՝ տասը։

Այս հարցերի պատասխանները կփորձենք այսօր պարզել կաբալցիներից։

Կաբալան հրեական սուրբ գրքերում գրված աստվածային հայտնության մասին գիտություն է, որը մեծ կարևորություն է տալիս նումերոլոգիային։ Կաբալայի համառձայն 7 թիվը խորհրդանշում է ոգեշնչում և պայծառակերպություն։

Բացի այդ, այս թիվը խորհրդանշում է այն ալիքներից մեկը, որի միջոցով Արարիչը ղեկավարում է աշխարհը, այպես կոչված՝ ամրության (հավերժության) ալիք։ Ստացվում է, որ 7 հանգույցով լեգենդար կարմիր թելը կապ է հաստատում ձեր հոգևոր աշխարհի հետ, իրենից ամուր վահան ներկայացնելով ցանկացած չարի, չար մտքերի և սև նախանձի ճանապարհին, որոնք կարող են վնասել։

Կաբալացիներն ասում են, որ չի կարելի կարմիր թելի վրա հուլունքներ, կախազարդեր և այլ զարդեր ավելացնել։ Կարմիր թելը պետք է կապել ձախ ձեռքին։ Լավ է, եթե դա մտերիմ մարդ է անում։ Կապելու ընթացքում պետք է հատուկ աղոթք կարդալ, որը կուժեղացնի թելի պաշտպանիչ ուժը․

«Ինչպես ձկներն են երկրի վրա ծածկված ջրով և չար աչքը նրանց վրա ուժ չունի, այնպես էլ ուժ չունի չար աչքը Հովսեփի ժառանգների վրա։ Այն աչքին, որը ուրիշի ունեցվածքին չի նայում, չար աչք չի կպնում»։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․