Խորը ու թափանցող հայացք... Դիմահարդարման 5 կարևոր կանոնները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Խորը ու թափանցող հայացքը հաջողության գրավականն է։ Այսպիսի հայացք ունենալու համար դիմահարդարման բազմաթիվ մեթոդներ կան, սակայն քչերը գիտեն, թե ինչ սխալներից պետք է խուսափել նման արդյունքի հասնելու համար։

Պետք է պարզապես հիշել այս 5 կանոնները և խուսափել նման սխալներից։

1. Սկզբում պետք է անել աչքերի դիմահարդարումը, հետո մնացածը։ Շատ աղջիկներ սկսում են տոնային կրեմից, իսկ վերջում անցնում են աչքերին, ինչի հետևանքով ամբողջ դիմահարադարումը փչանում է։ Այս պատճառով էլ դա պետք է սկսել հենց աչքերից։

2. Հաճախ աղջիկները չարաշահում են եզրագծումը։ Իհարկե, եզրագծված աչքերը շատ գեղեցիկ են նայվում, սակայն եթե եզրերը շատ հաստ լինեն, ապա աչքը վիզուալ կերպով երկու անգամ կփոքրանա։ Այնպես որ, ուշադիր եղեք։

3. Իջնող կոպերը թաքցնելու համար օգտագործեք պրայմեր, որը կթաքցնի այս խնդիրը։ Բեյոնսեի ու շատ ուրիշ աստղերի դիմահարդարները խորհուրդ են տալիս այնպիսի կոսմետիկա ընտրել, որը յուղեր չի պարունակում, դա հնարավորություն կտա ավելի երկար պահպանել արդյունքը։

4. Չմոռանաք տուշի մասին։ Դա ամենալավ տարբերակն է թարթիչներին հավելյալ ծավալ հաղորդելու համար։ Նույնիսկ, եթե կարծում եք, որ բավականին երկար թարթիչներ ունեք, այս դեպքում ևս պետք չէ խուսափել տուշ օգտագործելուց։

5. Երբեք մի պառկեք քնելու, եթե չեք մաքրել կոսմետիկան։ Նշանակություն չունի, թե որ ժամին ու ինչ վիճակով եք տուն գնացել, պետք է միշտ մաքրել դիմահարդարումը։ Այսպես ավելի ուշ կնճիռներ կունենաք, իսկ մաշկն ավելի լավ վիճակում կլինի։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․