10 բան, որ փոխվում է ծնողներին կորցնելուց հետո





Դուք կհասկանաք, թե որքան շատ էիք նրանց սիրում: Հենց դրանում է մտերիմներին կորցնելու գլխավոր ցավը:

Մենք գիտակցում ենք, թե նրանք որքան կարևոր էին մեզ համար միայն այն ժամանակ, երբ արդեն մեզ հետ չեն լինում:

Հաճախ չենք գիտակցում, որ մեր ծնողները ամենահասարակ մարդիկ են՝ իրենց թուլություններով: Մենք մեծանում ենք՝ մտածելով, որ նրանք ամենաիմաստուն, բարի և անխոցելի էակներn են… բայց մեծանում, հեռանում ենք ու մոռանում այն մասին, որ նրանք հավերժ չեն: Նրանք նույնպես ծերանում են:

Եվ մենք տեսնում ենք, որ մեր հերոսներն աննկատ կերպով վերածվում են տարեց մարդկանց: Նրանք գրեթե նման չեն այն երիտասարդ ու առողջ մարդկանց, ովքեր եղել են մեր կողքին մանկության ընթացքում: Եվ մեզ համար… ցավալի ու սարսափելի է ընդունել այն փաստը, որ նրանք այլևս մեր կողքին չեն լինի:

ՀԱՎԱՏԱՑԱԾ ԵՂԵՔ, ԵՐԲ ՆՐԱՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԼԻՆԵՆ, ՁԵՐ ՄՏՔՈՎ ԱՅՆՔԱՆ ԽՈՍՔԵՐ ԿԱՆՑՆԵՆ, ՈՐՈՆՔ ՊԻՏԻ ԱՍԱԾ ԼԻՆԵԻՔ ՁԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ, ԵՐԲ ՆՐԱՆՔ ԴԵՌ ՈՂՋ ԷԻՆ… ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷԼ ԶՂՋԱԼՈՒ ԵՔ:

Այժմ կներկայացնենք այն 10 բաները, որոնց հետ ստիպված կլինեք բախվել, երբ ծնողներն այլևս ձեզ հետ չեն լինի: Հույս ունենք, որ ընթերցելով ու յուրացնելով այս կյանքի դասերը, դուք կկարողանաք փոխել ձեր կյանքը հենց այստեղ և հիմա: Մի սպասեք կյանքի հարվածներին… Երկար, երջանիկ կյանք՝ բոլորիս ծնողներին։

1. Դուք կսկսեք ավելի շատ հասկանալ ընտանիքի կարևորությունը:

2. Ձեզ համար շատ դժվար կլինի այդ կորուստը հաղթահարելը:

3. Ձեզ համար ցավալի կլինի այն փաստը, որ նրանք չեն տեսնի ծնվելիք թոռներին ու ծոռներին:

4. Չեք կարողանա հանգիստ լսել, թե ինչպես է ինչ-որ մեկը գանգատվում իր ծնողներից:

5. Կորստի ցավը երբեք վերջնական չի վերանա:

6. Յուրօրինակ բարի «նախանձով» կվերաբերվեք նրանց, ում ծնողները ողջ են: 

7. Ձեր տոներն ավելի միայնակ կդառնան:

8. Դուք ծնողների կյանքին վերաբերող շատ գաղտնիքներ կիմանաք, որոնք կստիպեն ձեզ ընդունել, որ նրանք եղել են ամենասովորական մարդիկ:

9. Հաճախ կցանկանաք զանգել նրանց, երբ ինչ-որ բան տեղի ունենա:

10. Դուք կհասկանք, թե որքան շատ եք սիրել նրանց:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․