Ընտանիքի հոգեբանական կլիման. 10 ոսկե կանոն՝ բժիշկ Կոմարովսկուց


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Թե՛ երեխաների, թե՛ մեծերի առողջությունը մեծապես կախված է ընտանիքի հոգեբանական կլիմայից: Հայտնի բժիշկ-մանկաբույժ Ե.Օ. Կոմարովսկին պատմում է այն մասին, թե ինչպես տան մթնոլորտը բարենպաստ դարձնել ընտանիքի բոլոր անդամների համար:


1. Գլխավորն ընտանիքի առողջությունն ու երջանկությունն են: Ընտանիքը պետք է ապրի ոչ թե երեխայի, այլ՝ ընտանիքի հետաքրքրություններով: Ես չեմ կարող պատկերացնել, որ իմ երեխային շոկոլադ նվիրեն, ու նա այն ընտանիքի բոլոր անդամների միջև չբաժանի:

2. Իրավիճակը, երբ կինը երեխային վերաբերող ինչ-որ բան է որոշում միայնակ, առանց ամուսնու, անթույլատրելի է: Երեխային վերաբերող ոչ մի որոշում ծնողի կողմից միայնակ չպետք է ընդունվի: Հայրիկը պետք է գլուխ հանի երեխային կերակրելուց, հագցնելուց, պետք է իմանա, թե ինչ է կատարվում նրա դպրոցում ոչ պակաս, քան մայրը:

3. Երջանիկ երեխան այն երեխան է, ով ունի հայր և մայր, որոնք ժամանակ են գտնում ոչ միայն իրենց երեխային, այլև միմանց սիրելու համար:

4. Երեխայի խնամքով զբաղվող մոր հոգեկան բարեկեցության ապահովումը հոր գլխավոր խնդիրն է: Հենց հայրն է պարտավոր կարգավորել բոլոր հարցերը` կապված բարեկամների և հարևանների հետ ունեցած հարաբերությունների հետ:

5. Եթե երեխան աչք չի բացում հիվանդանալուց, նշանակում է, որ նա խնդիր ունի շրջակա միջավայրի հետ, և այդ հարցը լուծելու համար գործողությունների 2 տարբերակ կա` բուժել երեխային կամ փոխել շրջակա միջավայրը: Ինձ ավելի հոգեհարազատ է 2-րդ տարբերակը, սակայն ծնողների ու դեղավաճառների մի հսկայական զանգված ինձ հետ համաձայն չէ:

6. Եթե երեխան ամռանը 2 ամիս սոված, կեղտոտ ու ոտաբոբիկ վազվզվում է ամառանոցում, դա նրա առողջությունը վերականգնում է ողջ տարվա համար: Հենց այդպիսի պետք է լինի նորմալ երեխան` նիհար և ակտիվ:

7. Երեխայի վերաբերյալ բոլոր սկզբունքային որոշումները կարող են կայացնել միայն մայրը, հայրը և մանկաբույժը: Բարեկամները կարող են խորհուրդ տալ, բայց նախ և առաջ՝ այն պայմանով, որ ի վիճակի են չնեղանալ, եթե իրենց խորհուրդներն անտեսվեն: Եվ երկրորդ՝ նրանք կարող են պասիվ կերպով օգնել` ծնողներից պահանջելով որոշում կայացնել բոլոր սկզբունքային հարցերի վերաբերյալ:

Տատիկը կարող է երեխայի հետ զբոսանքի գնալ, իհարկե, սակայն նախապես մեր հետ համաձայնեցնելով, թե ինչ պետք է հագնի երեխան, ուր գնան և որքան զբոսնեն:

8. Ընտանիքի բարեկեցության գլխավոր պայմանը մոր առողջական վիճակն է: Հայրիկը պետք է իրեն պատեպատ տա և մայրիկին հնարավորություն տա ուտելու, քնելու և զբոսնելու:

9. Երկրի երջանկությունը համարվում է սկսված, երբ այդ երկրի տղամարդն ուշադրություն է սևեռում ոչ միայն պատերազմի, նավթի, գազի ու փողի վրա, այլ երբ սկսում է զբաղվել երեխաներով: Ա՛յ այդ ժամանակ է երկիրը սկսում զարգանալ:

10. Ես համարում եմ, որ պետք է օրենսդրորեն ամրագրել ծնողների` բժշկական գիտելիքների հիմունքներին ծանոթ լինելու պարտավորությունը: Դպրոցում սովորեցնում են սինուսների, կոսինուսների մասին, թե որն է, ասենք, Մոզամբիկի մայրաքաղաքը, սակայն ապագա ծնողները հետագայում գաղափար անգամ չեն ունենում, թե ինչպես երեխային օգնել բարձր ջերմության դեպքում, ինչ է վակցինացիան, ինչպիսին են լինում մանկական հիվանդությունները, ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը տանը, և այլ բաներ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․