Հետաքրքիր փաստեր ձախլիկների մասին


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




1. Տղամարդիկ ավելի հաճախ են լինում ձախլիկ, քան կանայք:

2. Մարդկանց 10-12%-ը ձախլիկ է:

3. «Ձախլիկների» օրը նշվում է օգոստոսի 13-ին: Այս տոնը նշվում է 1992թ-ից:

4. Նյու Յորքի Սեյնթ Լոուրենս համալսարանի կողմից անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ձախլիկների մեջ մտավոր բարձր զարգացածություն ունեցողները 140-ով շատ են` աջլիկերի համեմատությամբ:

5. Էսկիմոսների մոտ ամեն ձախլիկ համարվում է կախարդ: Մարոկկոյում ձախլիկներին անվանում են s'da (նշ.` սատանա): Ինկերի մոտ ձախլիկները ունակ են բուժել հիվանդներին:

6. Շատ մահմեդական երկրներում մարդկանց արգելում են ուտել ձախ ձեռքով, որը համարվում է «ոչ մաքուր»: Անգամ ձախ ձեռքի ցույց տալը հասարակական վայրերում օրենքով արգելվում է որոշ մուսուլմանական երկրներում, այդ թվում` Սաուդյան Արաբիայում:

7. Հետազոտությունները ցույց են տվել, որ ձախլիկները ավելի տաղանդավոր են մաթեմատիկայում և ճարտարապետությունում:

8. Ձախլիկությունը անցնում է ժառանգաբար:

9. Ուղեղի աջ և ձախ մասի միջև կապն ավելի արագ է ձախլիկների մոտ:

10. Պատմականորեն համարվում է, որ ձախ մասը ավելի թույլ է. ավելի «կանացի» է:

11. Ժամանակից շուտ ծնված երեխաները հավանաբար կլինեն ձախլիկներ: Նորածինները, որոնք Апгар սանդղակով ստացել են ցածր միավորներ, հաճախ լինում են ձախլիկներ:

12. Գիտնականները պարզել են, որ ձախլիկները ավելի ուշ են հասունանում, քան աջլիկները:

13. Միայն մարդկության 1%-ն է ընդունակ գրել 2 ձեռքով էլ:

14. Հետազոտությունները պարզել են, որ եթե ձախլիկը վնասի իր դոմինանտ ձեռքը, ապա ավելի շուտ կսովորի օգտագործել մյուսը, քան աջլիկները:

15. Գիտնականները պարզել են, որ ձախլիկի ուղեղը վատ զգացմունքները ընդունում է բուռն:

16. Երբ նորածնին դնում են փորիկի վրա, աջլիկները թեքում են գլուխը աջ, իսկ ձախլիկները` ձախ:

17. Հայտնի ձախլիկներ էին Չարլի Չապլինը, Փոլ Մաքարթնին, Բիլ Գեյթսը, Մարկ Տվենը, Մոցարտը, Հուլիոս Կեսարը, Լեոնարդո դա Վինչին և այլք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․