Երբ կինը զգալիորեն մեծ է տղամարդուց


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ինչ խոսք, հաճելի է, երբ տղամարդը սկսում է սիրահետել կնոջը: Ֆլիրտը զարդարում է կնոջը, նրա աչքերը լցվում են յուրահատուկ փայլով, սկսում է ավելի հաճախ ժպտալ, նույնիսկ քայլվածքն է դառնում ավելի թեթև ու ինքնավստահ:

Իսկ երբ տղամարդը 5-10 տարով փոքր է, ապա դա ավելի մեծ ներուժ է հաղորդում կնոջը, քանի որ նման տարիքային տարբերությունը վկայում է, որ կինը նախկինի պես երիտասարդ ու գրավիչ է:

Սակայն երբ կինն սկսում է հասկանալ, որ ֆլիրտը վերաճում է ավելի լուրջ ինչ-որ բանի, նրա գլխում սկսում են պտտվել մի շարք հարցադրումներ, որոնք սկսվում են մեկ բառով` «բայց»…

…Բայց ինչ կասեն շրջապատում

Սա ամենատարածված հարցերից է բոլոր ժամանակներում: Քիչ հավանական է, որ ձեր շրջապատի մարդիկ ավելի լավ են հասկանում այն, թե ինչ եք զգում դուք: Խոսքն այն մասին չէ, որ հաշվի չառնեք մտերիմների ու ընկերների խորհուրդները: Եթե միաձայն պնդում են, որ ինչ-որ բան սխալ եք անում, նրանց արժի ականջ դնել, որովհետև կիրքը երբեմն իսկապես կուրացնում է մարդկանց: Բայց ուրիշների կարծիքը դարձնել իշխող ու վճռորոշ սխալ է:

Շատ ավելի բարդ է կողմնորոշվել սեփական զգացմունքների ու ցանկությունների հարցում:

Երիտասարդ սիրելի էակը լցնում է կնոջ կյանքը իր ներուժով, նրա հետ ուրախ է անցնում, երբեմն նույնիսկ` ծայրահեղ ուրախ: Կինն էլ կարծես ավելի երիտասարդ է դառնում օր առ օր: Սեքսը տարիքով երիտասարդ տղամարդու հետ մի այլ հաճույք ու բավականություն է: Բայց միշտ չէ, որ նման ուրախ հարաբերությունները տանում են մշտապես ուրախ արկածների և բուռն գիշերների: Լիարժեք հարաբերությունների համար անհրաժեշտ են ընդհանուր հետաքրքրություններ, նախասիրություններ, անսպառ թեմաներ խոսակցությունների համար: Եվ կարող է պատահել այնպես, որ նրա երիտասարդ տարիքի պատճառով ձեր հետաքրքությունները բացարձակ տարբերվեն իրարից:

Չարժի դրանից վախենալ: Ավելի լավ է կիսվել նրա հետ ձեր իմացածով, աստիճանաբար ներքաշել նրան ձեր կյանք: Բայց զգույշ եղեք, մի անցեք սահմանը հավասարը հավասարի հետ շփվելու և ձեր բարձունքից քարոզներ կարդալու միջև: Այո, հնարավոր է` Դուք ավելի լավ եք հասկանում կյանքը, բայց հավատացեք, պետք չէ հիմնվել դրա վրա ու անվերջ ընդգծել այդ հանգամանքը:

Տղամարդը միշտ կնոջ կողքին պետք է տղամարդ զգա:

Ինչ էլ խոսեն սեռերի իրավահավասարության մասին, տղամարդը միշտ էլ կցանկանա ավելի ուժեղը լինել զույգի մեջ: Այլ դեպքում նրա համար ավելի հեշտ կլինի հեռանալ և գտնել նրան, ում համար նա հերոս կլինի: Վերջիվերջո սիրելիի երիտասարդությունը առիթ է հենց կնոջ համար ավելի երիտասարդանալու, ոչ թե նրան "հասցնելու” ձեր տարիքին:

Ձեր հարաբերությունների հեռանկարը

Հիմնական վտանգը սպասում է ձեզ հարաբերությունների հեռանկարային զարգացման դեպքում: Մի քանի տարի շարունակ նրա համար անկասկած հետաքրքիր կլինի Ձեր կողքին: Բայց վաղ թե ուշ նա Ձեր օգնությամբ "կաճի” ու անգամ "կանցնի” ձեզ: Այս փուլում հաճախ տեղի է ունենում հարաբերությունների խզում:

Ավելի փոքր ամուսնու հետ կապը սովորաբար խզվում է 3-5 տարի անց, և դրան պետք է պատրաստ լինել: Ամեն դեպքում փորձել պետք է: Շատ հնարավոր է, որ հենց կնոջ զգացմունքները չսպառվեն ոչ 5, ոչ 10 տարվա ընթացքում: Փորձը ցույց է տվել, որ նման դեպքեր արձանագրվել են: Ապրեք և ստացեք առավելագույն հաճույք կյանքից:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․