YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Քթի փակվածությունը կարող է լինել վտանգավոր հիվանդության մասին հուշող ախտանշան։ Այս մասին, ինչպես գրում է «Վեչերնյայա Մոսկվա»-ն («Вечерняя Москва»), ասել է բժիշկ-օտորինոլարինգոլոգ (քիթկոկորդականջաբան), Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Յուրի Ուլյանովը։
Մասնագետի խոսքով՝ մարդու քիթը նախատեսված է օդը խոնավացնելու ու տաքացնելու համար, ինչով էլ պայմանավորված է քթի խոռոչների առկայությունը։ Սակայն քթի փակվածության դեպքում խոռոչներն ինչպես հարկն է չեն շնչում, ինչը կարող է նշանակել, որ քթի խոռոչներում բորբոքային գործընթացներ են զարգանում, որոնք երբեմն հանգեցնում են սինուսիտի առաջացման։
Ինչպես բացատրել է բժիշկը, սինուսիտի վտանգներից մեկն այն է, որ բորբոքման դեպքում խոռոչները փակվում են, ինչի հետևանքով բորբոքային գործընթացը կարող է ախտահարել նաև աչքերը՝ գրգռելով հյուսվածքներն ու առաջացնելով գլխացավեր։
Ավելին՝ Ուլյանովն ընդգծել է, որ բորբոքային գործընթացը կարող է հասնել նաև գլխուղեղին, իսկ այս դեպքում հարկավոր է անհապաղ բուժօգնություն ցուցաբերել հիվանդի կյանքը փրկելու համար։ Միևնույն ժամանակ մասնագետը նաև շեշտել է, որ գլխացավերը պայմանավորված են լինում քթի խոռոչների վիճակով, քանի որ դրանք զբաղեցնում են գլխի զգալի մասը։