Լնդերի բորբոքումը ձեզ այլևս չի անհանգստացնի. օգտակար խորհուրդներ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Դեղին պանիր

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հատկապես դանդաղ և հանգամանորեն ծամելու դեպքում դեղին պանիրը բարձրացնում է բերանի խոռոչի pH-ը, այն է՝ թթվայնությունը: Միաժամանակ, դրա շնորհիվ նվազում է կարիեսի առաջացման և լնդերի բորբոքման վտանգը:

Բացի այդ, դեղին պանիրներում առկա են դիֆոսֆատներ, որոնք հաճախ օգտագործվում են ատամի մածուկների պատրաստման ժամանակ: Դրանք նպաստում են էմալի ամրապնդմանը, դարձնում են այն ավելի ամուր և պաշտօանում են թթուների քայքայող ազդեցությունից:

Կաթնամթերք

Ատամների համար շատ օգտակար է կալցիումը, և վերջինիս լավագույն ողբյուրներից է կաթնամթերքը՝ բնական յոգուրտը, կեֆիրը, թանը:

Կալցիումի պակասը կարող է լուրջ խնդիր դառնալ՝ կապված ատամների փխրունության, դյուրաբեկության և կարիեսի հետ:

Բացի կալցիումից, կաթնամթերքում առկա են կալիում, մագնեզիում, A, B և D վիտամիններ:

Բացի այդ, յոգուրտը նվազեցնում է ծծմբաջրածնի քանակը, որը բերանի խոռոչում տհաճ հոտ առաջացնող հիմնական գործոնն է, իսկ ֆոսֆատները, կալցիումը և կազեինը նպաստում են ատամների հանքացմանը:

Կաթնաշոռ

Կաթնաշոռը պարունակում է սպիտակուցներ, երկաթ և մագնեզիում: Այն լավ յուրացվում է օրգանիզմի կողմից, իսկ դրա կազմի մեջ մտնող կալցիումի և ֆոսֆորի աղերը մասնակցում են ոսկրային հյուսվածքի ձևավորման, նյարդային համակարգի սնուցման և արյան մեջ հեմոգլոբինի ձևավորման մեջ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․