YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Հղի կանայք հաճախ են լսում կարծիքներ իրենց փոքրիկի սեռի մասին, շատերը, հիմնվելով կնոջ օրգանիզմի որոշ փոփոխությունների վրա, փորձում են նախքան ծնունդը գուշակել՝ աղջի՞կ է ծնվելու, թե՞ տղա:
Այսօր այդ հարցի պատասխանը տալիս են բժշկական տեխնոլոգիաները: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ է, որ հղի կնոջ փորի ձևի, համային նախընտրությունների, պտղի սրտի աշխատանքի հաճախականությամբ հնարավոր է որոշել պտղի սեռը:
Իրականում այդպես հնարավոր է միայն մոտավոր ենթադրություններ անել: Երբեմն մեր տատիկների գուշակությունը պատահմամբ համապատասխանում է իրականությանը, սակայն պտղի սեռը ճշգրտությամբ որոշելու նպատակով պետք է կատարել սոնոգրաֆիա՝ սկսած հղիության 12-րդ շաբաթից: Սա ավելի հավաստի է: